Մակյան, Վարդազարյան, Տավարացյան. Դատավորների ընդհանուր ժողովը լրացրեց ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերը
Հուլիսի 11-ին Դատավորների ընդհանուր ժողովը մեկնարկեց 184 դատավորի գրանցմամբ. Ժողովն իրավազոր էր, քանի որ գործող 229 դատավորների կեսից ավելին ներկայացել էր:
Օրակարգում երեք հարց էր.
- Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրություն,
- ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերը լրացնելու ընտրություն՝ ՀՀ առաջին ատյանի դատարաններից,
- Դատավորների ընդհանուր ժողովին ուղղված դիմումների՝ այդ թվում Վահե Գրիգորյանի նամակի, ներկայացում:



