Հայ-գերմանական համագործակցությունը դատական ոլորտում կշարունակվի նոր ծրագրերով. Ե. Խունդկարյանը հանդիպել է IRZ -ի ներկայացուցիչներին
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանը դատաիրավական համակարգի բարեփոխումների նպատակով երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի՝ IRZ, Հարավարևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ֆրանկ Հուպֆելդի և Հայաստանի ներկայացուցիչ Նելլի Թումասյանի հետ:
Հանդիպումը միտված էր ՀՀ դատարանների և Դատավորների միության ակտիվ ինտեգրմանը Եվրոպայի դատավորների միության աշխատանքներին: IRZ-ի ներկայացուցիչները, որ գործակցում են Գերմանիայի դատավորների միության և երկրամասային արդարադատության գերատեսչությունների հետ, պատրաստակամություն են հայտնել օժանդակել այս նպատակին:




