• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
16 Հլս 2019

Դատարան ներկայացվող ՕՀՄ-ների միջնորդությունների հիմքերի գաղտնազերծման սահմանները կվերանայվեն

Մինչդատական վարույթի վերահսկողության շրջանակներում օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ միջնորդությունների քննարկման նոր մոտեցումներ են որդեգրվել:

ԱԱԾ-ն քննարկել է Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներն առ այն, որ դատարան ներկայացվող ՕՀՄ-ների միջնորդությունների հիմքերը և դրանցով գաղտնազերծման հնարավոր սահմանները պետք է վերանայվեն:

Ավելին

12 Հլս 2019

Մակյան, Վարդազարյան, Տավարացյան. Դատավորների ընդհանուր ժողովը լրացրեց ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերը

Հուլիսի 11-ին Դատավորների ընդհանուր ժողովը մեկնարկեց 184 դատավորի գրանցմամբ. Ժողովն իրավազոր էր, քանի որ գործող 229 դատավորների կեսից ավելին ներկայացել էր:

Օրակարգում երեք հարց էր.

  1. Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրություն,
  2. ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերը լրացնելու ընտրություն՝ ՀՀ առաջին ատյանի դատարաններից,
  3. Դատավորների ընդհանուր ժողովին ուղղված դիմումների՝ այդ թվում Վահե Գրիգորյանի նամակի, ներկայացում:

Ավելին

02 Հլս 2019

Կամակատար դատավորին չեն պատժում. դատավոր Ստեփան Միքայելյանը՝ նախկին կարգերի հետապնդումների մասին

Նախկին իշխանությունների օրոք Հայաստանի դատավորների հանդեպ ամենաշատ կարգապահական վարույթներն են հարուցվել եվրոպական տարածքում. եթե դատավորը կամակատար լիներ, ինչու՞ պետք է նրան պատժեին՝ հարցնում է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը այն մեղադրանքներին ի պատասխան, թե իբր դատավորները նախկին կարգերի դրածոներն են:

Նա վկայակոչում է վիճակագրությունը և արձանագրում, որ Հայաստանի դատավորների հանդեպ պատիժիչ քաղաքականությունը նախկին իշխանությունների օրոք այնքան խիստ է եղել, որ ԵԽ հակակոռուպցիոն խումբը՝ GRECO-ն, պատվիրակություն է ուղարկել և մտահոգություն հայտնել, որ դատական համակարգի աշխատանքն այդ կերպ կազմալուծվում է:

Ավելին

26 Հնս 2019

ՀՀ դատավորների միության պատվիրակությունը վերադարձել է Դատավորների եվրոպական միության համաժողովից

Դատավորների եվրոպական միության ամենամյա տարեկան համաժողովին մասնակցել է Հայաստանի դատավորների միության պատվիրակությունը, որի կազմում եղել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հովիկ Շահնազարյանը և Հայարփի Զարգարյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը: Դանիայի Թագավորության Կոպենհագեն քաղաքում տեղի ունեցած  համաժողովին Դատավորների եվրոպական միության անդամ 44 պետությունների Դատավորների միություններից մասնակցել են 39-ի պատվիրակները:

Օրակարգում եղել են Դատավորների եվրոպական միության անդամ պետությունների դատական համակարգերին առնչվող հարցեր: Քննարկվել է իրավիճակը Թուրքիայի և Լեհաստանի դատական համակարգերում, այդ կապակցությամբ Դատավորների եվրոպական միության ձեռնարկած միջոցառումները: Ներկայացվել են Դատավորների եվրոպական միության բյուջեին առնչվող հարցեր:

Ավելին

07 Հնս 2019

Վճռաբեկ դատարանի 10 դատավորների հանդեպ կարգապահական վարույթը անհիմն է և ենթակա է կարճման. ԲԴԽ-ն լսեց կողմերին

Արդարադատության նախարարը կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված՝ դատական իշխանության և դատավորի անկախության սկզբունքները, երբ  կարգապահական վարույթ է հարուցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների հանդեպ՝ հայտարարեց Պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը ԲԴԽ նիստում: Նա արձանագրեց, որ գործադիրի կողմից բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի, ուժի մեջ մտած որոշումը մեկնաբանելը անթույլատրելի է, հարուցված կարգապահական վարույթը չի բխում Սահմանադրության այն դրույթից, համաձայն որի Վճռաբեկ ատյանի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն, դատավորներին վերագրված կարգապահական պատասխանատվության հիմքերն իսպառ բացակայում են և դա այնքան ակնհայտ է, որ թույլ է տալիս միանշանակ արձանագրել, որ կարգապահական վարույթ չէր կարող հարուցվել, իսկ հարուցվածը ենթակա է կարճման:

Ավելին

04 Հնս 2019

Հավատացեք հրաշքի, բայց պահանջկոտ եղեք ձեր նկատմամբ. Ե. Խունդկարյանը Վճռաբեկ դատարանում հյուրընկալել է ուսանողների

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ այցելել են ՀՀ վճռաբեկ դատարան, շրջել «Պլենումի» և նիստերի դահլիճներով, գրադարանով, այնուհետև հյուրընկալվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանի աշխատասենյակում:

Ե. Խունդկարյանը նկատել է, որ պատկերացնում է՝ ինչ զգացմունքներ ունեցան ուսանողները, քանի որ երբ 1991 թ-ին ինքն առաջին անգամ աշխատանքի էր անցել Գերագույն դատարանում, նայում էր պատերին, դատավորների աթոռներին և մտածում՝ տեսնես հնարավորություն կունենան ինքն ու ընկերները ևս մի օր զբաղեցնելու այդ աթոռները:

«Հավատացեք ամեն տեսակ հրաշքի, ամեն տեսակ դրական փոփոխության, բայց որպեսզի դա ունենաք, պետք է լինեք պահանջկոտ ձեր նկատմամբ, պետք է շատ կարդաք, շատ սովորեք, երբեք չբավարարվեք ձեռք բերվածով»,-ասաց Երվանդ Խունդկարյանը:

Ավելին

Այլ հոդվածներ …

  • ԵԽ-ն փորձագիտական աջակցություն է առաջարկում. բարձրաստիճան պատվիրակությանը ընդունել է Երվանդ Խունդկարյանը
  • Հայ-գերմանական համագործակցությունը դատական ոլորտում կշարունակվի նոր ծրագրերով. Ե. Խունդկարյանը հանդիպել է IRZ -ի ներկայացուցիչներին
  • Մայիսյան հաղթանակները միասնականության ուղերձ են նոր սերնդին. Ե. Խունդկարյանի շնորհավորանքը
  • ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը. Դատավորների ընդհանուր ժողովն ընդունեց հայտարարություն
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ