• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Հավատացեք հրաշքի, բայց պահանջկոտ եղեք ձեր նկատմամբ. Ե. Խունդկարյանը Վճռաբեկ դատարանում հյուրընկալել է ուսանողների
04 Հնս 2019

Հավատացեք հրաշքի, բայց պահանջկոտ եղեք ձեր նկատմամբ. Ե. Խունդկարյանը Վճռաբեկ դատարանում հյուրընկալել է ուսանողների

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ այցելել են ՀՀ վճռաբեկ դատարան, շրջել «Պլենումի» և նիստերի դահլիճներով, գրադարանով, այնուհետև հյուրընկալվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանի աշխատասենյակում:

Ե. Խունդկարյանը նկատել է, որ պատկերացնում է՝ ինչ զգացմունքներ ունեցան ուսանողները, քանի որ երբ 1991 թ-ին ինքն առաջին անգամ աշխատանքի էր անցել Գերագույն դատարանում, նայում էր պատերին, դատավորների աթոռներին և մտածում՝ տեսնես հնարավորություն կունենան ինքն ու ընկերները ևս մի օր զբաղեցնելու այդ աթոռները:

«Հավատացեք ամեն տեսակ հրաշքի, ամեն տեսակ դրական փոփոխության, բայց որպեսզի դա ունենաք, պետք է լինեք պահանջկոտ ձեր նկատմամբ, պետք է շատ կարդաք, շատ սովորեք, երբեք չբավարարվեք ձեռք բերվածով»,-ասաց Երվանդ Խունդկարյանը:

Նախքան այցը պրն Խունդկարյանը համալսարանում դասախոսություն էր վարել վճռաբեկության վարույթի թեմայով: Վճռաբեկ դատարանի աշխատանքին արդեն գործնականում ծանոթանալու եկած ուսանողներին նա ասաց, որ տեսական գիտելիքները հաստատ անհրաժեշտ են, բայց պրակտիկ փորձը շատ ավելի մեծ դպրոց է յուրաքանչյուր իրավաբանի համար:

«Երիտասարդներին բնորոշող խոսք կա՝ մենք գրավեցինք այս բարձունքը, քանի որ մեզ ոչ մեկը չէր զգուշացրել, թե այն գրավելն անհնար է: Ես ուզում եմ, որ սա ձեզ համար ևս լինի կյանքի սկզբունք»,-մաղթեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը:

Երվանդ Խունդկարյանը համառոտ ներկայացրեց Վճռաբեկ դատարանի կառուցվածքը, աշխատանքի տրամաբանությունը, լիազորությունները:

Վճռաբեկ դատարանի շենքում թանգարանի կարգավիճակի ձգտող՝ «Պլենումի» դահլիճում ուսանողները լուսանկարվեցին: Երվանդ Խունդկարյանը պատմեց, որ դա այն հնագույն դահլիճն է, որտեղ հավաքվում էին Գերագույն դատարանի բոլոր դատավորները՝ թե՛ քրեական և թե՛ քաղաքացիական կոլեգիաների, որպեսզի քննարկեն Գլխավոր դատախազի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի բերած հսկողական գանգատները, այսինքն այն գանգատները, որոնցով մասնագետները միմյանց հետ վեճ ունեին:

Եվ անկախ նրանից՝ բողոքը քաղաքացիական, թե քրեական գործի էր վերաբերում, դա քննում էր Գերագույն դատարանը՝ ամբողջ կազմով. «Ինչ էր ստացվում. քանի որ քրեական կոլեգիայի դատավորները Գերագույն դատարանում ավելի շատ էին՝ որքան հիշում եմ՝ 23-ն էին, իսկ քաղաքացիական կոլեգիայի դատավորները՝ մոտ 12-ը, անգամ քաղաքացիական իրավունքի այս կամ այն նորմի կիրառության նպատակահարմարությունը որոշում էին հիմնականում քրեական ոլորտի դատավորները: Դա ինձ համար է՛լ, այն տարիներին շատերի համար է՛լ անընդունելի գաղափար էր: Վճռաբեկ դատարանում մենք միշտ ունեցել ենք բաժանում, որ Քրեական արդարադատությանն առնչվող հարցերը միշտ քննարկել է Քրեական պալատը, մյուս բոլոր հարցերը՝ մյուս պալատը»,-ուսանողների հետ հանդիպմանը պարզաբանեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանը:

Նա նաև պատասխանեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում սովորողների հարցերին:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ