• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
06 Փտր 2020

Դատավորների եվրոպական միության նախագահ Խոսե Իգրեա Մաթոսի ուղերձը

Անցած հունվարի 30-ին աննախադեպ նախաձեռնության սահմաններում Դատավորների եվրոպական միության նախագահը Եվրոպայի միության գերագույն դատարանների նախագահների ցանցի նախագահ պարոն Ժան-Քլոդ Վիվինիուսի, Լյուքսեմբուրգի Գերագույն դատարանի նախագահի, Դատական համակարգի խորհրդի եվրոպական ցանցի նախագահ պարոն Քիզ Սթերքի և Նիդերլանդների դատական համակարգի խորհրդի անդամի հետ միասին ունեցել է երկու առանձին հանդիպում Արժեքների և թափանցիկության եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Վերա Ժուրովայի և Արդարադատության հանձնակատար պարոն Դիդյե Ռեյնդերսի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում՝ Բրյուսելում։

Հանձնակատարների կոլեգիայի անդամների հետ այս հանդիպումների համար հավաքված Եվրոպայում Դատավորների եվրոպական ցանցի երեք գլխավոր ներկայացուցիչների դեպքերը հարուցում են լուրջ անհանգստություն, որը խորապես կիսում են Եվրոպական դատավորները՝ նկատի ունենալով Եվրոպական միության մի շարք անդամ-պետություններում դատավորների անկախության ոտնահարումը՝ կապված վերջերս Լեհաստանում տեղի ունեցած սարսափելի օրինակի հետ։

Հանձնակատարների հետ հանդիպումները ստեղծել են հիանալի հնարավորություն բավականին ընկերական մթնոլորտում բաց քննարկելու օրենքի գերակայության ճգնաժամը ստեղծված ցավալի իրադրությունը փոխելու գործում։ Հանդիպումներն ուղեկցվել են Եվրոպական հանձնակատարների անձնական մտահոգությունների քննարկմամբ տվյալ օրհասական խնդրի շուրջ, դրսևորվել է նրանց պատրաստակամությունը հետևել Եվրոպական միության համաձայնագրի 2-րդ հոդվածով ամրագրված հիմնարար սկզբունքներին:

Ապագայի առթիվ եկել են համաձայնության, որ պետք է ամրապնդվի համագործակցությունը Եվրոպական հանձնաժողովի և մեկում կոորդինացված մեր երեք ցանցերի միջև՝ Եվրոպական միության բոլոր անդամ-պետություններում դատական համակարգի անկախությունը հստակ երաշխավորելու նպատակով։

Դատավորների եվրոպական միությունը վերահաստատում է իր մտադրությունն ապահովելու օրենքի գերակայությունը ներկայիս բարդ իրավիճակում և հստակ հաստատում է, որ առանց դատական անկախության ապահովման Եվրոպական միությունը որպես այդպիսին կդադարի գոյություն ունենալ:

Ստորև ներկայացվում է Դատավորների միջազգային միության կայքում տեղադրված սույն ուղերձի հղումը՝ https://www.iaj-uim.org/news/statement-of-the-president-of-eaj-and-the-rule-of-law/ :

10 Հնվ 2020

«Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագիրը՝ ԲՈԿ 2020թ.-ի ցուցակում

IMG 5627

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագիրը վերստին ընդգրկվել է Ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման համար ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների 2020 թ.-ի ցուցակում:

 

08 Հնվ 2020

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի մասնակցությունը Եվրոպայի խորհրդի մասնակից պետությունների Գերագույն դատարանների նախագահների համատեղ գիտաժողովին

 

Եվրոպայի խորհրդի նախագահությունը Ֆրանսիայի կողմից ստանձնելու առթիվ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին և 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի 47 մասնակից պետությունների Գերագույն դատարանների նախագահների համատեղ գիտաժողովին Եվրոպայի խորհրդի, Ֆրանսիայի վճռաբեկ դատարանի նախագահի, Ֆրանսիայի պետական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի նախագահի հրավերով մասնակցել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

Գիտաժողովի ընթացքում քննարկման առարկա են դարձել անկախ և անկողմնակալ դատավորի առջև արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հարցերը, ազգային դատարանների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջև փոխհարաբերություններին վերաբերող հարցերը, խոսքի ազատությունը՝ անձնական և ընտանեկան կյանքը պաշտպանելու իրավունքին հակադրելուն վերաբերող հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգի ամրապնդման, իրավահավասարության և իրավունքի գերակայության հարցերին, կազմակերպվել են թեմատիկ սեմինար-քննարկումներ:

Միաժամանակ գիտաժողովի մասնակիցները Ելիսեյան Պալատում ընդունելության են արժանացել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից:

30 Դկտ 2019

ՀՀ դատավորների միության նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի ամանորյա շնորհավորանքը

20 Դկտ 2019

Կայացել է համագործակցության հուշագրի կողմ հանդիսացող Դատավորների միությունների հերթական ամենամյա համաժողովը

Գերմանիայի դատավորների միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ ջանքերի արդյունքում Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Էստոնիայի և Լեհաստանի դատավորների միությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում հերթական ամենամյա համաժողովն այս անգամ տեղի է ունեցել Բոննում (Գերմանիա): Այն նվիրված էր քաղաքացիական և քրեական գործերով միջազգային համագործակցությանը: Համաժողովին մասնակցել են ՀՀ դատավորների միության անդամներ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Գագիկ Խանդանյանը և Մարգարիտա Հարթենյանը:

Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել և ներկաներին ողջունել Գերմանիայի դատավորների միության նախագահ Ենս Գնիզան, Բոննի հողային դատարանի նախագահ Ստեֆան Վայզմենը, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավարությունը: Համագործակցության հուշագրի կողմ հանդիսացող դատավորների միությունների ներկայացուցչներն օրակարգում ընդգրկված թեմաների շրջանակներում ներկայացրել են զեկույցներ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի զեկույցի թեման էր «Հանձնման հարցերով համագործակցությունն արտասահմանյան երկրների հետ, ներառյալ՝ կալանավորման եվրոպական հանձնարարությունը (օրդեր)», իսկ նույն դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանինը՝ «Դատական ակտերի ճանաչումն ու կատարումը»:

Համաժողովի ընթացքում արդյունավետ քննարկումներ են ծավալվել համագործակցության հուշագրի կողմ հանդիսացող Դատավորների միությունների ներկայացուցիչների միջև, նրանցից յուրաքանչյուրը քննարկվող թեմաների առնչությամբ ներկայացրել է սեփական երկրի օրենսդրական կարգավորումներն ու առկա պրակտիկան: Հուշագրի շրջանակներում հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, քանզի դրանք հանդիսանում են տարբեր երկրների արդարադատության համակարգերի ներկայացուցիչների փորձի փոխանակման կարևորագույն հարթակ:

13 Դկտ 2019

Վճռաբեկ դատարանում հյուրընկալել էին համալսարանականներին

 

Վճռաբեկ դատարանում դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը դեկտեմբերի 6-ին բաց քննարկում ծավալեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողների հետ:

Ողջունելով ուսանողների նախաձեռնությունը՝ Երվանդ Խունդկարյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Վճռաբեկ դատարանի՝ որպես բարձրագույն դատական ատյանի սահմանադրական առաքելությունը, կառուցվածքը, օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակը, բողոքների վարույթ ընդունելու ընթացակարգերը, օրենքի մեկնաբանման առանձնահատկությունները, ինչպես նաև խոսեց Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի ինստիտուտի մասին:

Երվանդ Խունդկարյանի հարցին, թե ուսանողներից քանիսը կցանկանար հետագայում դառնալ դատավոր, ներկաներից դրական պատասխան քչերը տվեցին: Վճռաբեկ դատարանի նախագահն էլ նկատեց, որ դատավորի աշխատանքը ցանկացած պրոֆեսիոնալի համար պետք է լինի երազելի աշխատանք, քանզի դատավորն է, որ գնահատկան է տալիս ցանկացած կառույցի կամ վարչական մարմնի կատարած գործողությունների օրինականությանը:

Նա կարևորեց նաև դատավորների դերի հանրային ընկալման գործոնը՝ նկատելով, որ իրենց ասելիքը հանրությանը դատավորները պետք է ներկայացնեն միայն իրենց ընդունած դատական ակտերով և իր համոզմամբ՝ դատավորները սոցիալական հարթակներում անելիք չունեն:

Ապագա իրավաբաններին հետաքրքրող հարցերի շրջանակն ընդգրկուն էր՝ նեղ մասնագիտական հարցերից մինչև դատավորների ծանրաբեռնվածություն, դատարանի շենքային պայմաններ:

Հանդիպման ավարտին Երվանդ Խունդկարյանի մաղթանքը ուսանողներին հետևյալն էր՝ երբեք չխուսափել հիմնավորված սեփական մտքերն անկաշկանդ արտահայտելուց:

Անմիջական զրույցից զատ ուսանողները շրջայց կատարեցին Վճռաբեկ դատարանի շենքում, եղան գրադարանում, նիստերի սպիտակ և կարմիր դահլիճներում:

Այլ հոդվածներ …

  • Հանդիպում Հայաստանի վետերան դատավորների միության պատվիրակության հետ
  • Դատավորների միջազգային միության 62-րդ համաժողովը Նուր-Սուլթանում
  • Դատարան ներկայացվող ՕՀՄ-ների միջնորդությունների հիմքերի գաղտնազերծման սահմանները կվերանայվեն
  • Մակյան, Վարդազարյան, Տավարացյան. Դատավորների ընդհանուր ժողովը լրացրեց ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերը
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ