• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • ԵԽ-ն փորձագիտական աջակցություն է առաջարկում. բարձրաստիճան պատվիրակությանը ընդունել է Երվանդ Խունդկարյանը
31 Մյս 2019

ԵԽ-ն փորձագիտական աջակցություն է առաջարկում. բարձրաստիճան պատվիրակությանը ընդունել է Երվանդ Խունդկարյանը

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության հետ, որը երկօրյա այցով Հայաստանում է դատաիրավական բարեփոխումների մասին խոսակցությունների վերջին ակտիվացումից հետո:

Պատվիրակության կազմում եղել են ԵԽ իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակոմոպուլոսը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար  Թոմաս Մարկետը, ԵԽ արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի՝ GRECO գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և Քաղաքական հարցերով տնօրինության քաղաքական խորհրդական Մաքսիմ Լոնգանգը:

Հանդիպման օրակարգում եղել են արդարադատության համակարգի անկախության և բարեվարքության, արդար դատաքննության իրավունքը հարգելու, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև ապօրինաբար ձեռք բերված ակտիվների վերադարձի հարցեր:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը բարձր է գնահատել ԵԽ պատվիրակության այցը Հայաստան՝ հատկապես նշված օրակարգով: Կարևորել է դատարանների և դատավորների նկատմամբ հանրային վստահության մակարդակը օբյեկտիվ չափորոշիչներով գնահատելը՝ հետևությունները ճշգրիտ անելու համար: Այս առումով ԵՄ և ԵԽ հետ համագործակցության փորձ կա. համատեղ ծրագրով՝ ՙՙՀՀ բոլոր դատական ատյանների բոլոր դատարանների նստավայրերի աշխատանքով դատարաններից օգտվողների բավարարվածության հետազոտության արդյունքների վերլուծությունը՚՚ կազմվել է թիրախային խմբերի՝ դատական գործով կողմ հանդիսացողների, դատախազների և փաստաբանների շրջանում անցկացված հարցումների արդյունքով: Հետազոտությունը պարզել է, որ բոլոր դատարանների ընդգրկմամբ վստահության միջինացված ցուցանիշը կազմում է 50 տոկոսից ավելի:

ԵԽ պատվիրակության ղեկավար Քրիստոս Ջիակումոպուլոսը Եվրոպայի խորհրդի աջակցությունն է հայտնել Հայաստանի դատական համակարգի արմատական բարեփոխումները Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան անցկացնելու գործին: 

ԵԽ պատվիրակությունը հանդիպել է նաև Հայաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Առաջարկել է իրավիճակը գնահատելու նպատակով կարճաժամկետ և միջնաժամկետ փորձագիտական աջակցություն՝ հիմնված ԵԽ խորհրդատվական և մշտադիտարկման մարմինների՝ Վենետիկի հանձնաժողովի, GRECO-ի, MONEYVAL-ի, ԵԴԽԽ-ի հանձնարարակաների վրա: Ընդգծել է, որ անհրաժեշտ բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ