• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Հայ-գերմանական համագործակցությունը դատական ոլորտում կշարունակվի նոր ծրագրերով. Ե. Խունդկարյանը հանդիպել է IRZ -ի ներկայացուցիչներին
31 Մյս 2019

Հայ-գերմանական համագործակցությունը դատական ոլորտում կշարունակվի նոր ծրագրերով. Ե. Խունդկարյանը հանդիպել է IRZ -ի ներկայացուցիչներին

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանը դատաիրավական համակարգի բարեփոխումների նպատակով երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի՝ IRZ, Հարավարևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ֆրանկ Հուպֆելդի և Հայաստանի ներկայացուցիչ Նելլի Թումասյանի հետ:

Հանդիպումը միտված էր ՀՀ դատարանների և Դատավորների միության ակտիվ ինտեգրմանը Եվրոպայի դատավորների միության աշխատանքներին:  IRZ-ի ներկայացուցիչները, որ գործակցում են  Գերմանիայի դատավորների միության և երկրամասային արդարադատության գերատեսչությունների հետ, պատրաստակամություն են հայտնել օժանդակել այս նպատակին:

Հանդիպումը եղել է համագործակցության ուղղությունների վեր հանման և հստակեցման հեռանկարով. պայմանավորվել են ներկայացնել համատեղ ծրագրերի նախագծեր՝ դատավորներ-հասարակություն, դատավորներ-փաստաբաններ-դատախազներ կապը ամրապնդելու, վստահությունը բարձրացնելու, դատական համակարգի խնդիրների արդյունավետ հետազոտություն իրականացնելու, Եվրադատարանի վճիռների և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների մեկնաբանություններ մշակելու և հրապարակելու ուղղություններով:

ՀՀ դատավորների միությունը և ՀՀ վճռաբեկ դատարանը ակտիվ համագործակցում են գերմանական IRZ կազմակերպության հետ: Համատեղ ծրագրերի շրջանակում Հայաստանի՝ տնտեսական ու քաղաքացիական գործեր քննող որոշ դատավորներ վերապատրաստման կուրսեր են անցել Գերմանիայի դաշնային հանրապետությունում, հանդիպումներ են անցկացրել եվրոպական տարբեր դատարաններում. այս ծրագրերը շարունակվելու են:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ