• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Դատարան ներկայացվող ՕՀՄ-ների միջնորդությունների հիմքերի գաղտնազերծման սահմանները կվերանայվեն
16 Հլս 2019

Դատարան ներկայացվող ՕՀՄ-ների միջնորդությունների հիմքերի գաղտնազերծման սահմանները կվերանայվեն

Մինչդատական վարույթի վերահսկողության շրջանակներում օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ միջնորդությունների քննարկման նոր մոտեցումներ են որդեգրվել:

ԱԱԾ-ն քննարկել է Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներն առ այն, որ դատարան ներկայացվող ՕՀՄ-ների միջնորդությունների հիմքերը և դրանցով գաղտնազերծման հնարավոր սահմանները պետք է վերանայվեն:

Աշխատանքային խորհրդակցությունը վարել է ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Է. Մարտիրոսյանը, ելույթով հանդես է եկել ԱԱԾ տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը: 

Խորհրդակցության ընթացքում առաջ քաշված խնդիրները քննարկվել են` հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի  նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումները:

Միասնական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությունից ելնելով` ներկայացվել են արդեն իսկ մշակված աշխատանքային ձևաթղթերի տիպային նմուշները, ինչպես նաև քննարկվել են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնց լրամշակման և կատարելագործման ուղղությամբ որոշվել է մշակել օրենսդրական փոփոխությունների առաջարկներ:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև քաղաքացիների դիմում-բողոքների և հանցագործության մասին հաղորդումների քննարկմանը և դրանց հետագա ընթացքին վերաբերող հարցերին: 

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ