• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
27 Մյս 2026

Հայտարարություն

Դատավորների միության հարգելի՛ անդամներ,

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու կարևորագույն ընտրություններ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն մեր երկրի վաղվա օրվա, պետականության ամրապնդման, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և ազգային արժեհամակարգի պահպանման համար։ Այս ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն. այն պատասխանատվության, արժանապատվության և ապագայի ընտրություն է։

Ուստի, կոչ եմ անում բարձր քաղաքացիական գիտակցությամբ մասնակցել ընտրություններին՝ ձեր ձայնը ծառայեցնելով հզոր, անվտանգ և բարեկեցիկ հայրենիքի կառուցմանը՝ անկախ և բացառապես օրենքի գերակայությամբ, միայն ժողովրդին ծառայող դատական համակարգի ստեղծման տեսլականով:

Համոզված եմ, որ Աստծո օգնությամբ միասին կարող ենք կառուցել ուժեղ և բարգավաճ Հայաստան:

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

05 Մյս 2026

Մարգարիտ Ամյանն ընտրվեց Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ

Այսօր՝ մայիսի 5-ին, տեղի ունեցավ ՀՀ դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն էր:

Այսպիսով, Մարգարիտ Ամյանն ընտրվեց Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ:

05 Մյս 2026

Սնանկության դատարանի նախագահ է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ապրիլի 29-ի հրամանագրով Սնանկության դատարանի նախագահ է նշանակվել:

Այսպես, Գարիկ Ավագյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով:

27 Ապր 2026

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ապրիլի 27-ի հրամանագրով Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել:

Այսպես, Մերի Ալավերդյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

24 Ապր 2026

Դատավորների միությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ դատավորների միությունը, միության անդամ դատավորները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

04 Ապր 2026

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:

Այսօր երեկոյան եկեղեցիներում մատուցվելու է ճրագալույցի Սուրբ պատարագ: Այս արարողությամբ եզրափակվում է Տիրոջ չարչարանքների շաբաթը: Պատարագի ավարտին՝ որպես Հարության լույսի խորհրդանիշ, հավատացիալները եկեղեցիներից իրենց հետ կտանեն ճրագը:

Փրկչի հրաշափառ Հարության ավետիսի ազդարարմամբ ավարտվում է Մեծ Պահքը և սկսվում զատկական տոնակատարությունը:

 «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Այլ հոդվածներ …

  • Շնորհավոր մարտի 8
  • Բարձրագույն դատական խորհրդին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ
  • Դատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումները
  • Տավուշի մարզի դատարանում դատավոր է նշանակվել
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ