• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Հանդիպում Հայաստանի վետերան դատավորների միության պատվիրակության հետ
10 Դկտ 2019

Հանդիպում Հայաստանի վետերան դատավորների միության պատվիրակության հետ

 5a9392e5 7786 478f a746 66b93ac890bb

ՀՀ դատավորների միության նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընդունեց նորաստեղծ Հայաստանի վետերան դատավորների միության պատվիրակությանը, որը գլխավորում էր Միության նախագահ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի պաշտոնաթող նախագահ Անատոլի Մաթևոսյանը: Հայաստանի վետերան դատավորների միությունը ստեղծվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի պաշտոնաթող նախագահ Անատոլի Մաթևոսյանի, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի պաշտոնաթող նախագահ Գագիկ Սարգսյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի պաշտոնաթող դատավոր Արարատ Պետրոսյանի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք կարևորեցին նմանօրինակ միության ստեղծման գաղափարը: Ներկայացվեցին նորաստեղծ Միության կանոնադրական խնդիրներն ու նպատակները:

Երվանդ Խունդկարյանը ՀՀ դատավորների միության անունից պատրաստակամություն հայտնեց համագործակցելու դատավորների առջև ծառացած խնդիրներին լուծում տալու, դատավորների իրավունքների ու շահերի պաշտպանության, այդ թվում՝ սոցիալական երաշխիքների ապահովման և այլ հարցերում միասնաբար հանդես գալու ու արդյունավետ համագործակցելու համար:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Աշոտ Խաչիկյանը, ով օրերս համալրել էր կենսաթոշակառու դատավորների շարքերը: Երվանդ Խունդկարյանն արդարադատության բնագավառում Աշոտ Խաչիկյանի երկարամյա աշխատանքի, ունեցած ներդրման համար և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ նրան հանձնեց ՀՀ դատավորների միության պատվոգիր՝ մաղթելով նրան առողջություն, երկար տարիների կյանք և վաստակաշատ հանգիստ:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ