Անկոտրում կամք ու բարձր տրամադրություն. ՀՀ դատավորների միության ամանորյա շնորհավորանքը
ՀՀ դատավորների միության նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը գործընկերներին շնորհավորում է Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առիթով:

ՀՀ դատավորների միության նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը գործընկերներին շնորհավորում է Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առիթով:

Որեւէ դատավորի ձեռնտու չէ դատական նիստերն արհեստականորեն ձգձգել, քանի որ նրա մոտ առաջանում է սոցիալական ապահովության խնդիր՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով. արտաժամյա աշխատանք, ֆիզիկական, հոգեկան լարվածություն, նյութատեխնիկական լրացուցիչ ծախսեր եւ այլն: Դատավորների թիվը պետք է ավելացնել, բայց դա բավարար չէ դատարանները բեռնաթափելու համար. պետք է օրենսդրորեն ամրագրել դատավորների ծանրաբեռնվածության սահմանման եւ վերաբաշխման խնդիրները, անցնել էլեկտրոնային արդարադատության, մասնավորապես, փոստային առաքումները փոխարինել էլեկտրոնային ծանուցմամբ, հնարավորինս լայն կիրառել հաշտարարության ինստիտուտը, վեճերի լուծման այլընտրանքային (արտադատարանական) տարբերակները:
Հաշվի առնելով, որ վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվության որոշ միջոցների, ինչպես նաև հասարակության մի շարք անդամների կողմից համացանցում և հրապարակային միջոցառումների շրջանակներում հնչում են դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատավորների միություն են դիմել միության անդամ հանդիսացող դատավորներ Զ. Նախշքարյանը և Դ. Բալայանը, Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.
Ամսական մոտ 10 հազար դոլար աշխատավարձ եւ ապահովագրություն ամբողջ կյանքի համար. Ղազախստանի դատավորները գոհ են իրենց սոցիալական վիճակից` ասում են Հայաստանի պատվիրակության անդամները, որոնք վերադարձել են Աստանայում տեղի ունեցած <<Դատավորների սոցիալական ապահովությունը>> թեմայով միջազգային համաժողովից:
Այն կազմակերպել էին Ղազախստանի դատավորների միությունը եւ Գերագույն դատարանը` Գերմանիայի իրավական համագործակցության հիմնադրամի (IRZ) աջակցությամբ: Համաժողովը տեղի է ունեցել Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Էստոնիայի եւ Մոլդովայի Դատավորների միությունների ստորագրած համագործակցության հուշագրի շրջանակում:
Եվրոպական ընտանիքում էլ ընդունված է շատ նրբորեն եւ զգուշորեն մոտենալ անցումային արդարադատության թեմային՝ ՀՀ վճռաբեկ դատարանի եւ ՀՀ դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանն այսպես արձագանքեց անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին հարցին:
«Դատավորները տարեկան լուծում են քառորդ միլիոն գործ՝ մոտավորապես 130-140 հազար միայն քաղաքացիական, մոտ 6000 քրեական, 20 հազար վարչական, 20 հազար էլ մինչդատական վարույթի գործեր, էլ չեմ խոսում սնանկության գործերի, վճարման կարգադրությունների եւ այլնի մասին։
Հայաստանում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեպքերի քննության օրինաչափությունները՝ միջազգային չափանիշների համատեքստում, մեկտեղել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ դատավորների միության Խորհրդի գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանը:
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել նրա՝ «Վատ վերաբերմունքի գործերի քննության առանձնահատկությունները միջազգային չափանիշների, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի, ինչպես նաեւ ազգային օրենսդրության եւ դատական պրակտիկայի լույսի ներքո» ուղեցույց-ձեռնարկի շնորհանդեսը: