• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Համաշխարհային բանկը Հայաստանի դատական համակարգի կարիքների գնահատման հարցումներ կանցկացնի
18 Ապր 2019

Համաշխարհային բանկը Հայաստանի դատական համակարգի կարիքների գնահատման հարցումներ կանցկացնի

Դատաիրավական համակարգի կարիքները գնահատելու նպատակով Համաշխարհային բանկի մասնագետները հարցումներ կանցկացնեն մեր երկրում: Ծրագրի ընթացքը քննարկելու համար ՀՀ դատավորների միության նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հանդիպել է Համաշխարհային բանկի արդարադատության բարեփոխումների բաժնի մասնագետ Եվա Միլիսի եւ Համաշխարհային Բանկի արդարադատության բարեփոխումների փորձագետ Մարիա Մատիչի հետ։

Համաշխարհային բանկի «Արդարադատության վերաբերյալ հարցման» ծրագիրը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին, նոյեմբերին կամփոփվեն արդյունքները։ Հարցումներն անցկացվելու են դատավորների, դատախազների, դատարանի և դատախազության աշխատակիցների, փաստաբանների, ինչպես նաև դատաիրավական համակարգի հետ առնչություն չունեցող քաղաքացիների շրջանում:

Հարցաշարը մշակելու նպատակով նախկինում եւս մի քանի հանդիպումներ են եղել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հետ: Համատեղ քննարկումների արդյունքում հարցերը կազմվել են այնպես, որ հստակեցվի՝ մասնագիտական ինչ վերապատրաստումների անհրաժեշտություն ունեն դատավորները, ինչ առաջնահերթություններ կան քրեական, քաղաքացիական եւ վարչական դատավարության ոլորտներում, ինչպես նաեւ վերադաս ատյաններում:  

Համակարգի կարիքների թվում Երվանդ Խունդկարյանը առանձնացրել է հատկապես դատավորների ծանրաբեռնվածության խնդիրը:

ՀԲ մասնագետների հետ քննարկել են Բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի, առանցքային դերը արդարադատության համակարգի արդյունավետության գործում, անդրադարձել վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու միջազգային փորձին, նախադեպային որոշումներ կայացնելու պրակտիկային:

Երվանդ Խունդկարյանը նաեւ կարեւորել է հասարակության շրջանում դատավորների հեղինակության բարձրացման հարցը, դատարաններում մամուլի պատասխանատուներ ունենալու  անհրաժեշտությունը՝ լրատվամիջոցների հետ շփումը մասնագիտորեն կազմակերպելու նպատակով:

Համաշխարհային բանկի արդարադատության բարեփոխումների բաժնի մասնագետ Եվա Միլիսը տեղեկացրել է, որ հարցաշարը թարգմանության փուլում է։ Հետադարձ կապով  կհստակեցնեն հասկացությունների ճիշտ թարգմանությունն ու մեկնաբանումը, ինչը մայիսին կքննարկեն աշխատաժողովում։  Միլիսը ներկայացրել է  նաև վերլուծության մեթոդաբանությունը։

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ