• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Աշխատանքային 11 տարիներիս ինձ որեւէ մեկը չի ճնշել. Արցախի դատավորների միության նախագահ
21 Ապր 2019

Աշխատանքային 11 տարիներիս ինձ որեւէ մեկը չի ճնշել. Արցախի դատավորների միության նախագահ

Բոլորիս ցանկությունն է, որ չտարանջատվի՝ Հայաստան-Արցախ. ասում է Արցախի Հանրապետության դատավորների միության նախագահ Հասմիկ Խաչատրյանն ու հավելում. ճիշտ է՝ ունենք հայկական երկու պետություն, բայց մենք նույն ազգն ենք, նույն ժողովուրդը, նույն իրավական հարթակի վրա ենք աշխատում, ՀՀ-ում է'լ, ԱՀ-ում է'լ  «դատավորը» պաշտոն չէ՝ առաքելություն է:

Արցախի դատական համակարգն, ասում է, աշխատում է բնականոն ռիթմով: Վերջին շրջանում Արցախում գործերի վերաբացման միտում չի զգացել, չի էլ նկատել, թե հասարակական հնչեղություն ունեցող գործեր լինեն: Թեպետ ընդգծում է, որ թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական դատավարությունում օրենսդրությունը թույլ է տալիս, արդարադատության բուն շահերից ելնելով, նոր երևան եկած հանգամանքների ուժով դիմել դատարան եւ գործը վերաբացել:

«Իհարկե, այստեղ ունենք նաեւ օրենսդրական բացեր, որոնք շտկման կարիք ունեն, բայց ես կտրուկ դեմ եմ այն զարգացումներին, որոնք վերաբերում են դատարանների նկատմամբ ճնշում գործադրելուն: Կարծում եմ, մեր բոլորի գործողությունները պետք է ուղղված լինեն միայն նրան, որ դատարանը լինի անկախ եւ անաչառ»,-ասում է Հասմիկ Խաչատրյանը:

Արցախի դատավորների միության նախագահն ընդգծում է՝ իբրեւ դատավոր իր 11 տարիների աշխատանքի ընթացքում իրեն որեւէ մեկը չի ճնշել՝ ո՛չ որեւէ քաղաքական կուսակցություն, ո՛չ իշխանության մյուս թեւերը: Դա համարում է անթույլատրելի, քանի որ կա հնարավորություն օրենսդրության նախատեսած ձեւով իրականացնել արդարադատություն:

«Ես ունեմ այդ հարցի վերաբերյալ կոնկերտ եւ կտրուկ կարծիք՝ չի կարելի հասարակական ճնշում գործադրել դատարանի կամ դատավորի վրա: Դա նախ՝ Սահմանադրությամբ է արգելված, երկրորդն էլ՝ գործում է եռաստիճան դատական համակարգ, էլ չեմ խոսում Եվրոպական դատարան դիմելու մեր հնարավորության մասին: Եթե կողմերից որեւէ մեկը ցանկացած դատավարության արդյունքում դժգոհ է դատական ակտից կամ գտնում է, որ կան սուբյեկտիվ գործոններ, իրավունք ունի բողոքարկելու եւ այդ բողոքարկման ինստիտուտը բավականին լավ է գործում: Ունենք բավականին զարգացած փաստաբանական համայնք, որոնք կարող են մասնագիտորեն իրականացնել այդ պարտականությունները: Շատ սխալ է դատարանի վրա որեւէ ճնշում գործադրելը: Չեմ բացառում, կան նաեւ դատական սխալներ, դա էլ աշխատանքի արդյունք է. չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում»,-համոզված է Արցախի դատավորների միության նախագահը:

ԼՂՀ-ն միջազգային հարթակում ավելի ճանաչելի դարձնելու գործում Արցախի դատավորների միությունը, իբրեւ հասարակական կազմակերպություն,  իր անմիջական դերակատարումն ունի:

Հայկական երկրորդ հանրապետության երկու կին դատավորներ՝ ԱՀ գերագույն դատարանի նախագահ Նարինե   Նարիմանյանն ու ԱՀ գերագույն դատարանի դատավոր, ԱՀ դատավորների միության նախագահ Հասմիկ Խաչատրյանը, Կին դատավորների միջազգային միության անդամ են: Երկկողմ նամակագրությամբ, որոշակի շփումներով կարողանում են նպաստել  Արցախը գործոն դարձնելու նպատակին: Միաժամանակ, փորձում են ներկայացնել Արցախի Հանրապետության դատական համակարգը,  որպես իշխանության ինքնուրույն ճյուղ. «Կարծում եմ, ստացվում  է եւ հեռու չէ այն օրը, երբ Արցախի Հանրապետությունն էլ կդառնա միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ, որովհետեւ աշխատանքով, իրավական հիմքերով, ցանկացած քննության տեսակով, իր գործառույթներով՝ իշխանության տարանջատման եղանակով եւ այլն, ամբողջովին համապատասխանում  է բուն եվրոպական եւ միջազգային չափանիշներին»:

Արցախի Հանրապետությունը միակողմանիորեն միացել է Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային. դատավոր Խաչատրյանն ասում է՝ դատական ակտերը կայացնելիս ձգտում են Կոնվենցիայի նորմերը կիրառել:

Հասմիկ Խաչատրյանը վստահ է՝ Արցախի Հանրապետությունում կա կայուն, զարգացած դատական համակարգ: Աշխատելով նաեւ Հայաստանի Հանրապետության դատական համակարգի հետ, նույն բանն ասում է նաեւ ՀՀ դատական համակարգի մասին:

«Քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը արդեն գործում է Հայաստանի Հանրապետությունում, կարծում եմ՝ ԼՂՀ-ում էլ, ինչպես Սահմանադրությամբ է ամրագրված, կարող է այդ փոփոխությունը տեղի ունենալ:  Համենայն դեպս, եթե ՀՀ-ում ինչ-որ փոփոխություններ լինում են, մեզ մոտ էլ, նայած հասարակական հարաբերությունները այդ պահին ինչպիսի իրավական կարգավորման խնդիր ունեն, այդ հարթության վրա էլ կատարվում են  համապատասխան փոփոխություններ»,-ասում է ԱՀ դատավորների միության նախագահը:

Արցախի արդարադատության համակարգի առջեւ հատուկ մարտահրավերներ չի տեսնում, կարծում է՝ բնականոն հունով աշխատում է. «Մեր խնդիրն էլ հիմնականում այն է, որ կարողանանք շարունակել ապրել եւ աշխատել խաղաղ պայմաններում: Բոլորիս առաջինը անհանգստացնում է մեր սահմանների անվտանգության հարցը, որովհետեւ դատավոր լինես, նախարար, երկրի ղեկավար, թե մտավորական, յուրաքանչյուր մարդ նախ իր երկրի քաղաքացին է. մեր թիվ մեկ մարտահրավերը խաղաղության պաշտպանությունն է»:

Արցախի դատավորների միությունը մոտ 30 անդամ ունի: Նախկինում իբրեւ փաստաբան աշխատած, ապա ԱՄՆ-ում վերապատրաստված Հասմիկ Խաչատրյանը Արցախ տեղափոխվել է 2008-ին՝ զինվորական ամուսնու հետ: 2010-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Դատավորներ» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովի կողմից ընտրվել է Կազմակերպության նախագահ: Այժմ նաեւ ԱՀ գերագույն դատարանի դատավոր է, դասախոս, երկու դուստրերի մայր:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ