• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Մայիսյան հաղթանակները միասնականության ուղերձ են նոր սերնդին. Ե. Խունդկարյանի շնորհավորանքը
28 Մյս 2019

Մայիսյան հաղթանակները միասնականության ուղերձ են նոր սերնդին. Ե. Խունդկարյանի շնորհավորանքը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման տոնը ազգային միասնականությամբ՝ անհնարինը հնարավոր դարձնելու վկայության օր է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս:

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի  հերոսամարտերի ժամանակ ռազմարվեստի հմուտ գիտակների կողքին հայրենիքը պաշտպանեցին հայ հոգևորականը, գրողը, լեզվաբանը և ձախողեցին հայերին վերջնականապես բնաջնջելու՝ երիտթուրքերի ծրագիրը: Այդ մարտերի շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվեց հայկական պետականությունը: 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը և դրվեց ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը:

Մայիսյան հաղթանակները ուղերձ են նոր սերնդին՝ մարտահրավերները դիմակայելու համախմբված՝ կարևորելով յուրաքանչյուր անհատի դերը:

Այդ հաղթանակները նաև պատասխանատվություն են՝ կերտելու մերօրյա պետականությունը արդարության և արդարադատության հիմքով, օրենքի գերկայությամբ և հասարակության արժանապատիվ անդամներով: Իրավական պետության ստեղծումը այլընտրանք չունի և այդ ճանապարհին գիտակցական քայլերի ենք կոչված բոլորս:

Փառք և խոնարհում ազգի ոգին ամրապնդող հաղթանակները իրական դարձրած հերոսներին:

Երվանդ Խունդկարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ

ՀՀ դատավորների միության նախագահ

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ