• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
28 Մյս 2018

Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողով՝ Բեռլինում

2018 թվականի մայիսի 24-26-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում կայացավ Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովը, որին մասնակցեց և Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը ներկայացրեց Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը:

Ավելին

25 Մյս 2018

Հայտարարություն

Սույն թվականի հոկտեմբերի 14-18-ին Մարաքեշում (Մարոկկոյի Թագավորություն) տեղի կունենա Դատավորների միջազգային միության 61-րդ ամենամյա ընդհանուր ժողովը: Որպես Դատավորների միջազգային միության անդամ ՀՀ դատավորների միությունից կարող է մասնակցել առավելագույնը երեք պատվիրակ: Մասնակցության պարտադիր պայմաններից է անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն լեզուներից որևէ մեկի իմացությունը: Մեկնման, վերադարձի, ինչպես նաև կացության բոլոր ծախսերը հոգում են անձամբ մեկնող պատվիրակները:

Ավելին

16 Ապր 2018

Հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ Նիկոլայ Կովալյովի հետ

Սույն թվականի ապրիլի 16-ին ՀՀ դատավորների միության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ Նիկոլայ Կովալյովի հանդիպումը: Նիկոլայ Կովալյովի այցի հիմնական նպատակը «Արևելյան գործընկերության երկրներում դատախազների անկախության ամրապնդում» խորագրով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նոր ծրագրի մշակման շրջանակում կարիքների գնահատումն էր ու փորձի ուսումնասիրությունը:

Ավելին

14 Փտր 2018

Հայտարարություն

13.02.2018թ.-ի ՀՀ դատավորների միության խորհրդի որոշմամբ սույն թվականի մարտի 1-ին՝ ժամը 11:00-ին, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում գտնվող՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի դահլիճում տեղի կունենա ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովը:

«Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության կանոնադրության 7.10 (5), (10), (17) կետերին համապատասխան օրակարգում ընդգրկված է ՀՀ դատավորների միության Կանոնադրության նախագծի ընդունումը:

29 Դկտ 2017

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ` ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

2017 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով «Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար» Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահ, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Հենրիկի Խունդկարյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

19 Դկտ 2017

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՆԱԴԻ ԲԱՐԲԱՅԻ ՀԵՏ

Սույն թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ դատավորների միության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Իրավունքի գերակայության բաժնի ղեկավար Գենադի Բարբայի հանդիպումը:

Ավելին

Այլ հոդվածներ …

  • ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ 60-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՉԻԼԻՈՒՄ
  • 48
  • 49
  • 50
  • 51
  • 52
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ