• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Կառավարությունը կքննարկի դատավորներին սոցիալական փաթեթի շահառուների ցանկ ներառելու հարցը
13 Փտր 2019

Կառավարությունը կքննարկի դատավորներին սոցիալական փաթեթի շահառուների ցանկ ներառելու հարցը

ՀՀ կառավարությունը կքննարկի դատավորների սոցիալական երաշխիքների ապահովման հետ կապված նախագիծ: Դրանով դատավորները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների ցանկում: Այս մասին Աժ-ում՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց դատական իշխանության անկախության և սոցիալական երաշխիքների ստեղծման մասին:

Նրա դիտարկմամբ՝ Կառավարության ծրագրում կարմիր թելով անցնում է դատական իշխանության անկախության գիծը և այստեղ մեծ նշանակություն ունի, որ կառավարությունն իրապես հանձն է առել դատական իշխանության անկախությանը ոչ միայն չմիջամտելու, այլև պոզիտիվ պարտավորություններ իրականացնելու միջոցով:

«Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ դատական իշխանությունը, ստանալով անկախություն գործադիր և օրենսդիր մարմիններից, թիրախավորվել է էքսոջեն միջամտությունների տեսանկյունից, այսինքն՝ ոչ պետական մարմինները փորձում են միջամտել դատական իշխանությունների գործունեությանը՝ ինչ-որ առումով խաթարելով դրանց անկախությունը: Կառավարության ծրագրով ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու դատական իշխանության անկախությունը երաշխավորելու համար այս արտաքին միջամտություններից»,- հարցն ուղղեց Վարդանյանը:

Փաշինյանը արձագանքեց՝ նկատելով, որ կար ժամանակ, երբ դատավորների աշխատավարձերը Հայաստանյան չափանիշներով շատ բարձր էին համարվում, բայց հիմա այդ վիճակը այնքան էլ այդպես չի ընկալվում. «Իրոք, դատավորների սոցիալական երաշխիքների հարցը վերադառնում է օրակարգ: Մենք մտադիր ենք այդ հարցը լրջորեն քննարկել: Սակայն պետք է ապահովել հավասարակշռությունների մեխանիզմը, մանավանդ որ, մենք իսկապես պետք է հստակ հասկանանք՝ ում, երբ, ինչքան, որպեսզի հանրային և քաղաքական իմաստով հավասարակշռությունները չկորցնենք:

Կառավարության նիստի օրակարգում մենք դատավորների սոցիալական երաշխքիների հետ կապված նախագիծ ունենք, այնքանով, որ նրանց ներառում ենք սոցփաթեթների շահառուների ցուցակում, որը կարծում եմ շատ էական հանգամանք է»:

Փաշինյանը կրկնեց իր քաղաքական թիմի դիրքորոշումը, որ Հայաստանում պետք է լինի անկախ դատական համակարգ, նաև վեճերի այլընտրանքային կարգավորման մեխանզիմները պետք է գործեն. «Մենք հիմա նաև քննարկում ենք նոտարներին փոքր վեճերի կարգավորման որոշակի լիազորություններ ընձեռելու հարցը, որպեսզի դատական համակարգի ծանրաբեռնվածությունը եւս ընկնի»:

Դատական համակարգի նկատմամբ միջամտությունների մասին վարչապետը նշեց. «Կարծում եմ՝ հրապարակային դրսևորումները շատ նուրբ գիծ ունեն: Մենք մի կողմից պետք ապահովենք ժողովրդավարությունը և մարդկանց արտահայտվելու իրավունքը, բայց, մյուս կողմից, դրանք որևէ կերպ չպետք է սահմանափակեն դատական համակարգի անկախությունը և փաստաբանների գործունեությունը: Այս առումով. մեր կառավարության դիրքորոշումը միանշանակ է, որ փաստաբանական գործունեության հստակ երաշխիքներ պետք է լինեն և նրանք որևէ անձի պաշտպանելիս՝ չպետք է ատելության առարկա դառնան»:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ