• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Համաներում ես ուզում՝ տուժողի վնասը հատուցիր. Վերաքննիչ դատարանը դիմել է ՍԴ
12 Փտր 2019

Համաներում ես ուզում՝ տուժողի վնասը հատուցիր. Վերաքննիչ դատարանը դիմել է ՍԴ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, դատավորներ Տիգրան Սահակյանի եւ Սևակ Համբարձումյանի, դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճակելով 2018 թ-ի նոյեմբերի 1-ին ընդունված՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը և դրա հետ փոխկապված՝ 2-րդ հոդվածի 10-րդ կետը:

Դրանք հնարավորություն են տալիս համաներում կիրառել անձի նկատմամբ, եթե անգամ նա չի հատուցել տուժողին պատճառած վնասը, ավելին՝ տուժողին ուղղորդում են վնասների հատուցման հարցով հայց ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով: ՀՀ վերաքննիչ դատարանը խնդրում է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել այդ դրույթները եւ համաներման կիրառման համար պարտադիր պայման սահմանել տուժողին հանցագործությամբ պատճառված վնասը հատուցած լինելը:

ՀՀ Սահմանադրական դատարանը դիմումը ընդունել է վարույթ, պատճենը ուղարկել պետական տարբեր մարմինների՝ դիրքորոշման համար:

Այս հարցով ՍԴ նիստը նշանակված է փետրվարի 26-ին:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ