• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
01 Մրտ 2025

Միջազգային գործընկերների շրջանակում շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի դատական համակարգի անկախության բացակայության վերաբերյալ խնդիրները

Դեռևս 2024 թվականի հոկտեմբերին Քեյփ Թաունում տեղի ունեցած Դատավորների միջազգային միության (IAJ) համաժողովին ընդառաջ, անդամակցող 94 երկրների պատվիրակներին տրամադրվել է ՀՀ դատավորների միության դիրքորոշումը, և քննարկումների ժամանակ բարձրաձայնվել են Ադրբեջանի դատական համակարգի անկախության բացակայության, դատական համակարգի նկատմամբ քաղաքական լիակատար վերահսկողության, մարդու իրավունքների կոպիտ խախտումների, խոշտանգումների, պատերազմական հանցագործությունների, դատական համակարգի կոռումպացվածության, քաղաքական հետապնդումների, իրավապաշտպանների նկատմամբ ճնշումների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների եզրակացությունների վերաբերյալ հարցերը։

Փաստարկված կերպով բարձրաձայնվել է, որ ոչ միայն դատական համակարգը, այլև նույնիսկ այդ պետության դատավորների միությունն է գտնվում քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ։ Ոչ միայն չի գործում անկախ դատական համակարգ, այլև գեթ մեկ անկախ դատավոր չկա։

Այս համատեքստում, ադրբեջանական բանտերում և դատարաններում գտնվող հայ գերիների (Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուսների) նկատմամբ իրականացվող խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին հավաստի հաղորդումներն ու փաստարկներն ավելի են խորացնում և հաստատում բարձրաձայնված մտահոգությունները։

Մասնավորապես, հայ ռազմագերիների միջազգայնորեն ճանաչված իրավունքների, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումներն այնպիսի ծավալների են հասել, որ նվազագույն արդարադատության ակնկալիքը բացակայում է։

Ի հավելումն, արդեն իսկ փաստագրված են խոշտանգումների և դաժան, անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները։

ՀՀ դատավորների միությունը շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել այս խնդիրները միջազգային գործընկերների շրջանակում և հղել հասցեական հարցադրումներ՝ նպատակ ունենալով ապահովել արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանությունը։

23 Հնվ 2025

Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանն անաչառ չի եղել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի լիազորությունները դադարեցված դատավոր՝ դիմումատու Սուրեն Անտոնյանի գործով որոշում է հրապարակել՝ գտնելով, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում:

Մասնավորապես, ՄԻԵԴ-ը գտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը​​ չի կարողացել փարատել դիմումատուի՝ Սուրեն Անտոնյանի հիմնավոր կասկածները՝ ԲԴԽ նախագահի անաչառության հետ կապված և որ դիմումատուին այդ առումով բավարար դատավարական երաշխիքներ չեն տրամադրվել։

Հիշեցնենք, որ 2023 թ. հունվարի 26-ին Բարձրագույն դատական խորհրդը՝  նախագահությամբ Կարեն Անդրեասյանի, մասնակցությամբ անդամներ՝ Հայկ Գրիգորյանի, Երանուհի Թումանյանցի, Նաիրա Հովսեփյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի, Վիգեն Քոչարյանի, Սերգեյ Չիչոյանի բավարարել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ և դադարեցրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:

Հարկ է նշել, որ ԲԴԽ-ում գործի քննության ընթացքում Սուրեն Անտոնյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել Կարեն Անդրեասյանին՝ գտնելով, որ կարգապահական վարույթը չի կարող Անդրեասյանի կողմից քննվել անաչառ, քանի որ ԱՆ Գրիգոր Մինասյանի հետ գտնվել է տնտեսական և ֆինանսական կապի մեջ, որը, սակայն, մերժվել էր:

Այսպիսով, որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից:

23 Հնվ 2025

Քաղաքացիական դատարանի նախագահ է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 23-ի հրամանագրով դատարանի նախագահ է նշանակվել:

Այսպես, Սարգիս Արմենակյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

20 Հնվ 2025

Հաշվետվություն

ՀՀ դատավորների միության անդամ, հարգելի՛ դատավորներ,

Նկատի ունենալով, որ Դատավորների միության բյուջեն ձևավորվում է ձեր՝ Հայաստանի Հանրապետության դատավորների անդամավճարներից, ուստի, Դատավորների միություն հասարակական կազմակերպությունը հարկ է համարում հանդես գալ հաշվետվությամբ՝ ներկայացնելով 2024 թվականի ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկատվություն:

01.01.2024 թ. դրությամբ՝ ՀԿ-ի բյուջեում եղել է 3261.3 հազար դրամ: Ողջ տարվա ընթացքում դատավորների անդամավճարներից (գործող դատավորի անդամավճարը յուրաքանչյուր ամիս 5000 ՀՀ դրամ է, լիազորությունները դադարած դատավորի դեպքում՝ 2500 ՀՀ դրամ) բյուջե մուտք է եղել 14119.8 հազար դրամ:

Բյուջեից ելքերը կազմել են 14686.2 հազար դրամ:

Այսպիսով, ողջ տարվա ընթացքում վճարվել է միության աշխատակիցների աշխատավարձերը և հարկերը ընդհանուր առմամբ՝ 10666.5 հազար դրամ, որից՝ «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի խմբագրման համար՝ 506.8 հազար դրամ, տպագրության համար՝ 3104.5 հազար դրամ:

Գրասենյակային ծախսերը կազմել են 83.2 հազար դրամ, կոմունալ վճարները՝ 156.8 հազար դրամ (հեռ., ինտերնետ):

Դատավորների Միջազգային միության անդամավճարը կազմել է՝ 168.4 հազար դրամ:

Այսպիսով, 01.01.2025 թ. դրությամբ՝ միության բյուջեի մնացորդը կազմում է 2694.9 հազար դրամ:

31 Դկտ 2024

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Արժանապատիվ կեցվածքով, հաղթական հետագիծ ամրագրելու վճռականությամբ և նվիրումով թևակոխենք 2025 թվական:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

 

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

26 Դկտ 2024

Արման Հովհաննիսյանը՝ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի կրկնակի մրցանակակիր

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը երկրորդ անգամ արժանացավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերին:

«Թափանցիկ ձեռք 2024» «HelpCourt» դատավորների վարկանիշավորման գործընթացն այսօր ավարտվել է և դատավոր Արման Հովհաննիսյանը փաստաբանների կողմից արժանացել է ամենաբարձր վարկանիշի:

Հիշեցնենք, որ Արման Հովհաննիսյանը 2022 թվականին ևս արժանացել էր «Թափանցիկ ձեռք» հուշանվերին:

Այլ հոդվածներ …

  • Դատավորների միությունը շնորհավորում է փաստաբաններին մասնագիտական տոնի առթիվ
  • Ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը
  • Մարզերի դատարաններում դատավորներ են նշանակվել
  • Երևանի քրեական դատարանում դատավոր է նշանակվել
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ