• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Դատախաղ-մրցույթում Դատավորների միությունը մրցանակներ է հանձնել Շիրակի և Վանաձորի պետական համալսարանների թիմերին
27 Հկտ 2025

Դատախաղ-մրցույթում Դատավորների միությունը մրցանակներ է հանձնել Շիրակի և Վանաձորի պետական համալսարանների թիմերին

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ այս տարի ևս անցկացրել է քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղ-մրցույթ:

Ժյուրիի կազմում ընդգրկվել էին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը, Ռոբերտ Պապոյանը, Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ Վինֆրիդ Շուբերտը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմինե Ֆանյանը և ՀՀ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազ Արմեն Մուրադյանը:

Դատախաղ-մրցույթին մասնակցել են ԵՊՀ երկու թիմեր, Շիրակի, Վանաձորի պետական համալսարանների, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հյուսիսային համալսարանի թիմերը:

Եզրափակիչ փուլում միմյանց հետ մրցել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի «La Balance» և Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-2» թիմերը: Ժյուրիի միաձայն որոշմամբ լավագույն թիմ է ճանաչվել Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-2» թիմը:

ՀՀ դատավորների միության կողմից սահմանված մրցանակների են արժանացել Շիրակի պետական համալսարանի «Իրավունքի պահապաներ» թիմը՝ դատախաղի ընթացքում խնդրի լուծման առավել ինքնատիպ դիրքորոշում հայտնելու համար, իսկ դատական պրակտիկայի լավագույն իմացություն անվանակարգում՝ Վանաձորի պետական համալսարանի «Extra legem» թիմը:

Դատախաղ-մրցույթի ավարտին միջոցառման կազմակերպիչները և ժուրիի անդամներն ընդգծվել են, որ նման ձևաչափով մրցույթները ուսանողների համար մասնագիտական կարողությունների զարգացման, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու լայն հնարավորություն է:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ