09 Հնս 2025
Դատավորներ են նշանակվել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հունիսի 6-ի հրամանագրերով դատավորներ են նշանակվել:
Այսպես, Անի Քամալյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր, Շուշան Սվազյանը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Ռուզաննա Ամիրջանյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: