• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
11 Մյս 2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցներին:

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ներկայացրել է համաժողովին մասնակից շուրջ 35 եվրոպական երկներից Հայաստան ժամանած պատվիրակներին և տեղեկություններ փոխանցել համաժողովի աշխատանքների մասին։

Այնուհետև հյուրերին իր հայրապետական օրհնությունն ու պատգամն է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով։

Հայոց Հայրապետն իր խոսքում անդրադարձել է դատավորի կարևոր առաքելությանը աշխարհում արդարություն հաստատման, մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության գործում՝ կարևորելով արդարադատության բարոյահենք համակարգի ամրապնդումը։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը պատգամել է դատավորներին իրենց ծառայության ընթացքում ուղենիշ դարձնել ավետարանական ճշմարտությունը, որ իրական արդարությունը բխում է առ Աստված հավատքից և դրսևորվում է սիրով։

Խոսելով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Նորին Սրբությունը կարևորել է միջազգային դատական հանրության անդրադարձը բռնի տեղհանված արցախահայերի արդար իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությանը, ինչպես նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման գործողություններին։

14 Մրտ 2025

Արմավիրի մարզի դատարանի նախագահ և վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 13-ի հրամանագրերով Արմավիրի մարզի դատարանի նախագահ և վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել:

Այսպես, Հովհաննես Մելքոնյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, իսկ Էդգար Մանասյանը՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

08 Մրտ 2025

Ալեքսանդր Ազարյանի շնորհավորանքը մարտի 8-ի առթիվ

Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ մարտի 8-ի առթիվ: Ձեր ներկայությամբ, նվիրումով և համբերատարությամբ ամենուր շարժիչ ուժ լինելով՝ իրապես գնահատված լինեք:

Գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, ցանկանում եմ, որ երջանկությունը մշտապես ուղեկցի ձեզ:

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

05 Մրտ 2025

Դատարանի նախագահներ և դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատարանի նախագահներ և դատավորներ են նշանակվել:

Այսպես, Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Կարեն Զարիկյանը՝ Վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Գագիկ Գևորգյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Շուշանիկ Ավագիմյանը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

03 Մրտ 2025

Քաղաքացիական դատարանի դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 28-ի հրամանագրով քաղաքացիական դատարանի դատավոր է նշանակվել:

Այսպես, Դավիթ Օհանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

01 Մրտ 2025

Միջազգային գործընկերների շրջանակում շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի դատական համակարգի անկախության բացակայության վերաբերյալ խնդիրները

Դեռևս 2024 թվականի հոկտեմբերին Քեյփ Թաունում տեղի ունեցած Դատավորների միջազգային միության (IAJ) համաժողովին ընդառաջ, անդամակցող 94 երկրների պատվիրակներին տրամադրվել է ՀՀ դատավորների միության դիրքորոշումը, և քննարկումների ժամանակ բարձրաձայնվել են Ադրբեջանի դատական համակարգի անկախության բացակայության, դատական համակարգի նկատմամբ քաղաքական լիակատար վերահսկողության, մարդու իրավունքների կոպիտ խախտումների, խոշտանգումների, պատերազմական հանցագործությունների, դատական համակարգի կոռումպացվածության, քաղաքական հետապնդումների, իրավապաշտպանների նկատմամբ ճնշումների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների եզրակացությունների վերաբերյալ հարցերը։

Փաստարկված կերպով բարձրաձայնվել է, որ ոչ միայն դատական համակարգը, այլև նույնիսկ այդ պետության դատավորների միությունն է գտնվում քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ։ Ոչ միայն չի գործում անկախ դատական համակարգ, այլև գեթ մեկ անկախ դատավոր չկա։

Այս համատեքստում, ադրբեջանական բանտերում և դատարաններում գտնվող հայ գերիների (Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուսների) նկատմամբ իրականացվող խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին հավաստի հաղորդումներն ու փաստարկներն ավելի են խորացնում և հաստատում բարձրաձայնված մտահոգությունները։

Մասնավորապես, հայ ռազմագերիների միջազգայնորեն ճանաչված իրավունքների, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումներն այնպիսի ծավալների են հասել, որ նվազագույն արդարադատության ակնկալիքը բացակայում է։

Ի հավելումն, արդեն իսկ փաստագրված են խոշտանգումների և դաժան, անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները։

ՀՀ դատավորների միությունը շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել այս խնդիրները միջազգային գործընկերների շրջանակում և հղել հասցեական հարցադրումներ՝ նպատակ ունենալով ապահովել արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանությունը։

Այլ հոդվածներ …

  • Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանն անաչառ չի եղել
  • Քաղաքացիական դատարանի նախագահ է նշանակվել
  • Հաշվետվություն
  • Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ