Մի շարք դատավորներ պարգևատրվել են Մխիթար Գոշի և Երախտագիտության մեդալներով
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեպտեմբերի 18 - ի հրամանագրերով Անկախության տոնի առթիվ, իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար մի շարք դատավորներ պարգևատրվել են Մխիթար Գոշի և Երախտագիտության մեդալներով:
Այսպես, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանը, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը, վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը և սնանկության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը և հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը՝ Երախտագիտության մեդալով: