07 Նյմ 2025
Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրվեց Հարություն Հարությունյանը

Այսօր տեղի ունեցավ ՀՀ դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն էր:
Դատավորների քվերակության արդյունքում 105 կողմ ձայնով Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրվեց Հարություն Հարությունյանը: