28 Օգս 2025
Դատարանների նախագահներ են նշանակվել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 27-ի հրամանագրերով ՀՀ մարզերում դատարանների նախագահներ են նշանակվել:
Այսպես, Հայկ Պետրոսյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Գոռ Մինասյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: