• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
08 Մյս 2023

Վարչական և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 8-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ վարչական և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորներ նշանակելու վերաբերյալ:

Այսպես, Լուսինե Բոյաջյանը, Տիգրան Սանթրոսյանը և Հերմինե Մուրադյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ:

Աննա Շիլաջյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ռիմա Առաքելյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Նարինե Թորոսյանը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

08 Մյս 2023

Գոռ Հակոբյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 8-ի հրամանագրով ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ է նշանակվել:

Այսպես, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Գոռ Հակոբյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով

24 Ապր 2023

Հայը ապրել, ապրում և ապրելու է իր պատմական բնօրրանում՝ Հայոց և Արցախ աշխարհում

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկելու օրն է:

Մարդկության ու քաղաքակրթության դեմ գործած այդ ծանրագույն հանցագործությունն իրականացնողները պատասխանատվության չեն կանչվել, դրա հետևանքները մինչև օրս չեն վերացվել, ընդհակառակը` նույնիսկ 108 տարի անց, Թուրքիան պաշտոնապես շարունակում է իր նախնիների սերմանած ժխտողական ցեղասպան քաղաքականությունը՝ անարգելով անմեղ զոհերի հիշատակը, դրա կապակցությամբ նրանց ժառանգների մոտ առկա հիշողությունը:

Թուրքիայի հետ հնարավոր բարիդրացիական հարաբերություններ հաստատելը չի կարող կառուցվել 1915 թվականի ցեղասպանության և հետագա ջարդերի իրողությունը մոռացության մատնելու հենքի վրա, և այդ ուղին ընտրող ցանկացած իշխանություն դատապարտված է անհաջողության:

Այդ անհեռանկար քաղաքականությունը կործանարար է և բովանդակում է հայ ժողովրդին նոր ցեղասպանության ենթարկելու ռիսկեր:

Ի հեճուկս բոլոր դժվարությունների, Հայաստանի և Արցախի բնակչության առջև ծառացած գոյաբանական վտանգների՝ աշխարհասփյուռ հայությունն այսօր խոնարհվում է Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջև՝ այն  գիտակցմամբ, որ հայը ապրել, ապրում և ապրելու է իր պատմական բնօրրանում՝ Հայոց և Արցախ աշխարհում, իսկ հնարավոր նոր ցեղասպանությունները կանխելու գործուն միջոցը ոչ միայն 1915 թվականի Մեծ եղեռնի միջազգայնորեն ճանաչումն է, այլ նաև՝ ազգային արմատներին և գաղափարախոսությանը հավատարիմ գիտակից հասարակության, հզոր բանակի և ամուր պետության ձևավորումը:

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

18 Ապր 2023

Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է սնանկության դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ապրիլի 17-ի հրամանագրով սնանկության դատարանի նախագահ է նշանակվել:

Այսպիսով, սնանկության դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է նույն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

08 Ապր 2023

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց

Զատիկ, զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին տոնում է 5 տաղավար տոներից՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ, ապա սկսվում են զատկական տոնակատարությունները:

«Քրիստոս Յարեաւ ի մեռելոց»: Այս ավետիսով Զատկի տոնին հավատացյալները ողջունում են միմյանց և ի պատասխան հնչում է՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

07 Ապր 2023

Հայտարարություն

Այսօր տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ ԲԴԽ առանձին ժամանակավոր անդամ, նախագահ Կ. Անդրեասյանը, քողարկվելով ԲԴԽ մամուլի ծառայության ներքո, փորձելով հերքել իր հրաժարականի մասին լուրը կամ հիշյալ առիթն օգտագործելով, կրկին իրեն բնորոշ փաստազերծ ու անպատասխանատու խոսքով վիրավորանք ու պիտակավորում է տվել ընտրությանը մասնակցող դատավորի հասցեին՝ այդկերպ արդեն հրապարակայնորեն ու անթույլատրելի միջամտելով ընտրություններին:

Նույն կերպ խոսնակի ձեռամբ, փաստազերձ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավորի (ների) նկատմամբ, ինքն իրեն դիտարկել է հավատ ներշնչող ու բարեփոխող և այլ ինքնաոգևորող հատկանիշներով:

Պետք է արձանագրել, որ այլևս նման վարքագիծն ունի անուղղելի պաթոլոգիկ բնույթ: Այդուհանդերձ, դատավորները կատարել են ազատ ու ճիշտ ընտրություն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ամբողջ դատական համակարգին:

Միևնույն ժամանակ կոչ եմ անում դատավորներին անտեսել ժամանակավոր բարդությունները և շարունակել գործել ի շահ դատական իշխանության, դատավորների անկախության և պետության։

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

Այլ հոդվածներ …

  • Արշակ Վարդանյանը և Արթուր Աթաբեկյանն ընտրվեցին ԲԴԽ դատավոր անդամներ
  • Դատավորներ են նշանակվել
  • Աննա Մաթևոսյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
  • Ցավակցական հեռագիր
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ