• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
08 Մրտ 2023

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի շնորհավորանքը մարտի 8-ի առթիվ

Սիրելի՛ կանայք, շնորհավորում ենք գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Անգնահատելի է ձեր դերը սերունդների արժեհամակարգի ձևավորման ու պահպանման գործում: Երախտագիտությամբ, սիրով ու գնահատանքով փոխադարձվի ազգապահպան ձեր առաքելությունը:

 

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

03 Մրտ 2023

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 3-ի հրամանագրով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ է նշանակվել:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Արթուր Դավթյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

17 Փտր 2023

Սնանկության և Շիրակի մարզի դատարաններում դատավորներ են նշանակվել

 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 17-ի հրամանագրերով Սնանկության դատարանում և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորներ են նշանակվել:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանը և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել են Սնանկության դատարանի դատավորներ, իսկ Շուշանիկ Նիկողոսյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

17 Փտր 2023

Խաչիկ Ղազարյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 17-ի հրամանագրով Հակակոռուպցիոն դատարանի նախագահ է նշանակվել:

Այսպիսով, Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Խաչիկ Ղազարյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

16 Փտր 2023

«Դատական իշխանություն» ամսագիրն ընդգրկվել է ԲՈԿ-ի 2023 թվականի ցուցակում

«Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագիրն այս տարի ևս ընդգրկվել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) 2023 թվականի փետրվարի 15-ի N 56 Ա հրամանի ՀՀ ԲՈԿ-ի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում (հղում՝ 56-Ա.pdf (bok.am)):

«Դատական իշխանություն» ամսագիրը լույս է տեսնում Դատավորների միության հիմնադրման (1997 թ.) օրվանից և սկսած 2004 թվականից ամսագիրն ընդգրկվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատման ցուցակում:

Ամսագրում տեղ գտած բոլոր հոդվածներին, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին կարող եք ծանոթանալ Դատավորների միության կայքէջում՝ հետևյալ հղմամբ http://ajra.am/hy/judicial-power:

14 Փտր 2023

Ռուզաննա Բարսեղյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 10-ի հրամանագրով Ռուզաննա Հակոբի Բարսեղյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վերաքննիչ քրեական դատարանի Ռուզաննա Հակոբի Բարսեղյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»,-նշվում է հրամանագրում:

Այլ հոդվածներ …

  • Դատավոր Մակար Կիրակոսյանը Շիրակի մարզից տեղափոխվեց Արմավիրի մարզ
  • Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Բորիս Բախշիյանի գործով արդարացման դատավճիռը
  • Անի Աթանեսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր
  • ՀՀ մարզերում դատավորներ են նշանակվել
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ