Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պաշտոնաթող դատավորները ցանկություն են հայտնում պահպանել ՀՀ դատավորների միությանն իրենց անդամակցությունը, ուստի, տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է (ԴՄ կանոնադրության 6-րդ հոդված) ՀՀ դատավորների միության խորհրդին ներկայացնել այդ մասին հավաստող դիմում՝ թղթային տարբերակով:

Դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ դատավորների միություն՝ Վազգեն Սարգսյան 5 հասցեով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Միությանն անդամակցել ցանկացող նորանշանակ դատավորները ևս, կանոնադրության նույն հոդվածի պահանջի համաձայն, կարող են դիմում ներկայացնել:

Գործող դատավորների անդամավճարը յուրաքանչյուր ամսվա համար կազմում է 5000 ՀՀ դրամ, իսկ Միության անդամ նախկին դատավորները վճարում են անդամավճար՝ 50 տոկոսի չափով: