• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Շարունակական և անօրինական գործելակերպը լի է պետության համար բացասական մարտահրավերներով
18 Հլս 2023

Շարունակական և անօրինական գործելակերպը լի է պետության համար բացասական մարտահրավերներով

Հարգելի՛ դատավորներ,

2023 թվականի հուլիսի 19-ին կայանալու է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված է նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրելու և դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմնի օրինական ձևավորման գործընթացը կրկին վտանգված է:

Թեկնածուների ընտրությունը օրենքի պահանջներին հակառակ սահմափակվել է՝ մասնավորապես, ոչ անկախ մարմին հանդիսացող Դատական դեպարտամենտը ծանուցել է բացառապես ՀՀ մարզերի դատարանների դատավորներին՝ կրկին անտեսելով խորհրդի անդամի չափանիշներին համապատասխանող Երևան քաղաքի քրեական դատարանի դատավորների՝ ընտրվելու, իսկ դատավորներին իրենց անկախությունը երաշխավորող պատշաճ մարմին ձևավորելու իրավունքը: 

Նշված շարունակական և անօրինական գործելակերպը լի է պետության համար բացասական մարտահրավերներով:

Ավելի վաղ՝ 2022 թվականի մարտի 22-ին ևս հայտարարվել էր Սահմանադրության համապատասխան Բարձրագույն դատական խորհուրդ ձևավորելու հնարավորությունը դեպարտամենտի կողմից խախտելու մասին:

Ուստի, կոչ ենք անում դատավորներին տեր կանգնել իրենց իրավունքներին և Սահմանադրության ճիշտ կիրառմանը՝ քանզի Դատական դեպարտամենտը չի կարող ըստ իր հայեցողության կամ այլոց թելադրմամբ մեկնաբանել, կանխորոշել և ձևավորել սահամանադրական անկախ մարմինը, որը պետք է երաշխավորի դատական իշխանության անկախությունը, իսկ վերոհիշյալ գործելաոճի բացասական հետևանքների կրողը դատավորներն են ու արդարադատության շահառուն՝ հանրությունը:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ