• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
04 Հկտ 2023

Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 3-ի հրամանագրով ՀՀ վերաքննիչ քերական դատարանում դատավոր է նշանակվել:

Այսպես, Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

23 Սպտ 2023

Արարատի և Վայոց ձորի մարզերի դատարանում դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեպտեմբերի 22-ի հրամանագրով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր է նշանակվել:

«Դավիթ Սարգսյանին նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասվում է հրամանագրում:

13 Սպտ 2023

Դատավորների միությունը շնորհավորում է Արդարադատության ակադեմիային հոբելյանական տարեդարձի առթիվ

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր հարգելի՛ Սերգեյ Առաքելյան,

ՀՀ դատավորների միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Արդարադատության ակադեմիայի 10-ամյակի առթիվ:

Ակադեմիայի հիմնադրման առաջին օրվանից որդեգրվել է կրթական արդյունավետ մոդել, որը իրավական հանրության բազմաթիվ ներկայացուցիչների հնարավորություն է ընձեռել մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ճանապարհը հաղթահարելով  համալրել ինչպես դատական իշխանության, այնպես էլ՝ դատախազների և քննիչների շարքերը:

Շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ, որ կրթական այս դարբնոցը շարունակաբար հավատարիմ լինի իր ստանձնած պատասխանատու առաքելությանն ու բարձր նշաձողին:

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

12 Սպտ 2023

Դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի  սեպտեմբերի 11-ի հրամանագրերով դատավորներ են նշանակվել:

Այսպես, Արտուշ Ավագյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր: Անի Միքայելյանը՝ սնանկության դատարանի դատավոր, իսկ Գուրգեն Մալխասյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

02 Սպտ 2023

Արցախը կմնա կանգուն

ՀՀ դատավորների միությունը Արցախի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում և վստահություն է հայտնում, որ Արցախը կմնա կանգուն, որի գրավականը ողջ հայության միասնությունն է:

07 Օգս 2023

Արձագանք՝ ՀՀ դատավորների միության անդամությունից որոշ դատավորների հրաժարվելու գործընթացին

Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀ դատավորների միությունը, որը անկախ հասարակական միավորում է, հիմնվել է դատավորների շահերի ընդհանրության, կամավոր անդամության և ինքնակառավարման սկզբունքներով,  ստեղծվել է դատական իշխանությանն աջակցելու, դատավորների իրավունքների պաշտպանության, դատավորների անկախության և դատական իշխանության հեղինակության բարձրացման, անկախ դատական իշխանության առաքելության հանրային ընկալման մակարդակը բարձացնելու, դատական իշխանության և դատավորների նկատմամբ հասարակական վստահության ամրապնդման և հասարակությունում իրավունքի գերակայության երաշխավորման նպատակներով։

Իրավասու մարմնի թողտվության հետևանքով Միությունը, համակողմանիորեն անդրադառնալով և արձագանքելով դատական իշխանության և դատավորների անկախության առջև ծառացած մարտահրավերի, փաստացի իրականացնում է նաև գործառույթներ, որոնք ՀՀ Սահմանադրության և ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումներով վերապահված են հենց այդ մարմնին՝ Բարձրագույն դատական խորհուրդին։

Վերահաստատում ենք՝ Միությունը շարունակելու է հավատարիմ մնալ իր առաքելությանը:

Միությանը կարող են անդամագրվել և նրա գործունեությանն իրենց մասնակցությամբ և աջակցությամբ նպաստել ինչպես գործող, այնպես էլ նախկին այն դատավորները, որոնք իրենց գործի նվիրյալներ են, գիտակցում են իրենց սահմանադրական առաքելությունն իրականացնելու ողջ նշանակությունը, միավորված են ընդհանրական այնպիսի գաղափարներով և նպատակներով, ինչպիսիք են՝ դատավորների և դատական իշխանության անկախության, հեղինակության պաշտպանությունը ու ամրապնդումը։

Միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր այն դատավորներին, որոնք իրենց գործունեությունը չեն տեսնում Միության կանոնադրական տիրույթում, լքել մեր շարքերը՝ դրանով իսկ աջակցելով Միության ինքնամաքրմանը:

Այլ հոդվածներ …

  • Կոչ ենք անում դատավորներին անտեսել սպառնալիքները և փակ քվեարկությամբ առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ և խղճով
  • Տեղեկություն՝ Դատավորների միությանն անդամակցելու և անդամակցությունը պահպանելու վերաբերյալ
  • Իվան Բաղմանյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
  • Շարունակական և անօրինական գործելակերպը լի է պետության համար բացասական մարտահրավերներով
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ