• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
07 Ապր 2023

Արշակ Վարդանյանը և Արթուր Աթաբեկյանն ընտրվեցին ԲԴԽ դատավոր անդամներ

Այսօր՝ ապրիլի 7-ին, տեղի ունեցավ Դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում ԲԴԽ երկու դատավոր անդամի ընտրության հարցն էր:

Քվեարկության արդյունքներով՝ ԲԴԽ դատավոր անդամներ ընտրվեցին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը և Սնանկության դատարանի նախագահ Արթուր Աթաբեկյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին լրանում է Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի՝ որպես ԲԴԽ դատավոր անդամների պաշտոնավարման ժամկետը:

04 Ապր 2023

Դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 3-ին դատավորներ նշանակելու վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել:

Մասնավորապես, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ազատ Դունամալյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր, իսկ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Աղաքարյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

04 Ապր 2023

Աննա Մաթևոսյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ապրիլի 3-ի հրամանագրով Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր է նշանակվել:

Այսպիսով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

26 Մրտ 2023

Ցավակցական հեռագիր

 

ՀՀ դատավորների միությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի դստեր՝ Մարգարիտա Մարությանի մահվան կապակցությամբ:

Մարգարիտա Մարությանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ մարտի 26 - ին, ժամը 17.00-ին, Աբովյան քաղաքի Նարեկ սգո սրահում:

25 Մրտ 2023

Դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 24-ի հրամանագրերով Վերաքննիչ քրեական, հակակոռուպցիոն և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորներ են նշանակվել:

Այսպիով, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Ռուդոլֆ Ավագյանը՝ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

23 Մրտ 2023

Մարզերում դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 23-ի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության մարզերում դատավորներ են նշանակվել:

Այսպիսով, Արմեն Պողոսյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Սասուն Մխիթարյանը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Արտավազդ Կարապետյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ հոդվածներ …

  • Հայաստանի Հանրապետության դատավորներին
  • Դատավոր Անուշավան Մուշեղյանը Կոտայքի մարզի դատարանից տեղափոխվեց Երևան
  • Ստեփան Միքայելյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում
  • Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով դատավոր է նշանակվել
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ