12 Սպտ  2023		
		
				Դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեպտեմբերի 11-ի հրամանագրերով դատավորներ են նշանակվել:
Այսպես, Արտուշ Ավագյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր: Անի Միքայելյանը՝ սնանկության դատարանի դատավոր, իսկ Գուրգեն Մալխասյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
 
						 
						