• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
20 Մրտ 2023

Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 17-ի հրամանագրով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով դատավոր է նշանակվել:

«Արթուր Նահապետյանին նշանակել Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր»,- նշվում է հրամանագրում:

17 Մրտ 2023

Արման Թովմասյանն ընտրվեց Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ

Մարտի 17-ին տեղի ունեցավ ՀՀ դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամի ընտրության հարցն էր։

Դատավորները՝ 144 կողմ ձայնով ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանին ընտրեցին Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ:

13 Մրտ 2023

Անի Մարտիրոսյանը Շիրակի մարզի դատարանից տեղափոխվել է Երևան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 13-ի հրամանագրով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր է նշանակվել:

Այսպիսով, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

08 Մրտ 2023

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի շնորհավորանքը մարտի 8-ի առթիվ

Սիրելի՛ կանայք, շնորհավորում ենք գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Անգնահատելի է ձեր դերը սերունդների արժեհամակարգի ձևավորման ու պահպանման գործում: Երախտագիտությամբ, սիրով ու գնահատանքով փոխադարձվի ազգապահպան ձեր առաքելությունը:

 

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

03 Մրտ 2023

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 3-ի հրամանագրով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ է նշանակվել:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Արթուր Դավթյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

17 Փտր 2023

Սնանկության և Շիրակի մարզի դատարաններում դատավորներ են նշանակվել

 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 17-ի հրամանագրերով Սնանկության դատարանում և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորներ են նշանակվել:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանը և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել են Սնանկության դատարանի դատավորներ, իսկ Շուշանիկ Նիկողոսյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ հոդվածներ …

  • Խաչիկ Ղազարյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ
  • «Դատական իշխանություն» ամսագիրն ընդգրկվել է ԲՈԿ-ի 2023 թվականի ցուցակում
  • Ռուզաննա Բարսեղյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում
  • Դատավոր Մակար Կիրակոսյանը Շիրակի մարզից տեղափոխվեց Արմավիրի մարզ
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ