• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Երկամյա հաշվետվություն
27 Դկտ 2023

Երկամյա հաշվետվություն

ՀՀ դատավորների միության անդամ, հարգելի՛ դատավորներ,

Նկատի ունենալով, որ Դատավորների միության բյուջեն ձևավորվում է ձեր՝ Հայաստանի Հանրապետության դատավորների անդամավճարներից, ուստի, Դատավորների միություն հասարակական կազմակերպությունը հարկ է համարում հանդես գալ հաշվետվությամբ՝ ներկայացնելով 2022 և 2023 թվականների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկատվություն:

01.01.2022 թ. դրությամբ՝ ՀԿ-ի բյուջեում եղել է 8952.5 հազար դրամ: Ողջ տարվա ընթացքում դատավորների անդամավճարներից (գործող դատավորի անդամավճարը յուրաքանչյուր ամիս 5000 ՀՀ դրամ է, լիազորությունները դադարած դատավորի դեպքում՝ 2500 ՀՀ դրամ) բյուջե մուտք է եղել 14700.7 հազար դրամ:

Բյուջեից ելքերը կազմել են 17344.1 հազար դրամ:

Այսպիսով, ողջ տարվա ընթացքում վճարվել է միության աշխատակիցների աշխատավարձերը և հարկերը ընդհանուր առմամբ՝ 12350.5 հազար դրամ, որից՝ «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի խմբագրման համար՝ 542.4 հազար դրամ, տպագրության համար՝ 3141.6 հազար դրամ:

Գրասենյակային ծախսերը կազմել են 20.3 հազար դրամ (շրջանակ), կոմունալ վճարները՝ 137.1 հազար դրամ (հեռ. ջուր, ինտերնետ):

Դատավորների Միջազգային միության անդամավճարը կազմել է՝ 175.4 հազար դրամ:

ՀՀ դատավորների միության 25-ամյակին նվիրված միջոցառման ծախսեր կազմել են՝ 976,8 հազար դրամ:

01.01.2023 թ. դրությամբ՝ ՀԿ-ի բյուջեի մնացորդը եղել է 6309.1 հազար դրամ:

26.12.2023 թ. դատավորների անդամավճարներից բաղկացած գումարը կազմել է՝ 13 787.2 հազար դրամ, ընթացիկ տարվա բյուջեից ելքերը՝ 16840.0 հազար դրամ:

Հիշյալ գումարից վճարվել է միության աշխատակիցների աշխատավարձերը և հարկերը՝ 11260. 8 հազար դրամ, որից «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի խմբագրման համար՝ 642,5 հազար դրամ, տպագրության համար՝ 3055.9 հազար դրամ:

Գրասենյակային ծախսերը կազմել է 59,1 հազար դրամ (շրջանակ, դիզայն վկայական), կոմունալ վճարները՝ 161,8 հազար դրամ (հեռ. ինտերնետ):

Դատավորների Միջազգային միության անդամավճարը կազմել է՝ 159.9 հազար դրամ:

Արցախից բռնի տեղահանված անձանց ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել հետևյալ կազմակերպությունների միջոցով՝

Երևանի Փ. Թերլեմեզյանի գեղարվեստի պետական  քոլեջ՝ 500.0 հազար դրամ:

Հայ Օգնության միություն՝ 500.0 հազար դրամ:

Վիվա բարեգործական ՀԿ՝ 500.0 հազար դրամ:

Այսպիսով, 26.12.2023 թ. դրությամբ՝ միության բյուջեի մնացորդը կազմում է 3256,3 հազար դրամ:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ