Հարգելի՛ փաստաբաններ,

ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է ձեզ մասնագիտական օրվա առթիվ: Բոլոր ժամանակներում փաստաբանները եղել են հասարակության բարեփոխման և պետականության պաշտպանության առաջնագծում: Փաստաբանների կարևոր դերը քաղաքացիական հասարակության զարգացման և ընկալման գործում դժվար է գերագնահատել:

Այդ կապակցությամբ մաղթում ենք, որ վստահության վրա հիմնված ձեր աշխատանքը միշտ արժանվույնս գնահատվի, և փաստաբանությունը զարգանա ի նպաստ բոլորիս: