• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
05 Դկտ 2023

Հովսեփ Բեդևյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դեկտեմբերի 4-ի հրամանագրերով Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորներ են նշանակվել:

Այսպես, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Հովսեփ Բեդևյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ Հայարփի Զարգարյանը և Հովիկ Շահնազարյանը նշանակվել են Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորներ:

19 Նյմ 2023

Արթուր Աղամալյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 17-ի հրամանագրով Գեղարքունիքի մարզի դատարանում ևս մեկ դատավոր է նշանակվել:

Այսպես, Արթուր Աղամալյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

10 Նյմ 2023

Գեղարքունիքի մարզում և Վերաքննիչ քերական դատարանում դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 9-ի հրամանագրերով Գեղարքունիքի մարզում և Վերաքննիչ քերական դատարանում դատավորներ են նշանակվել:

Այսպես, Մարտին Մանուչարյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

31 Հկտ 2023

Վճռաբեկ դատարանում դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 30-ի հրամանագրերով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և քրեական պալատներում դատավորներ են նշանակվել:

Այսպես, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, իսկ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

30 Հկտ 2023

Քաղաքացիական դատարանի և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 27-ի հրամանագրերով քաղաքացիական դատարանի և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով դատավորներ են նշանակվել:

Այսպես, Մալվինա Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր, իսկ Վարդգես Ստեփանյանը՝ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

19 Հկտ 2023

Դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 16-ի հրամանագրերով դատավորներ են նշանակվել:

Այսպես, Սնանկության դատարանի դատավոր Անի Միքայելյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ հոդվածներ …

  • Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
  • Արարատի և Վայոց ձորի մարզերի դատարանում դատավոր է նշանակվել
  • Դատավորների միությունը շնորհավորում է Արդարադատության ակադեմիային հոբելյանական տարեդարձի առթիվ
  • Դատավորներ են նշանակվել
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ