• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
26 Հնվ 2024

Ինգա Բարսեղյանը նշանակվել է սնանկության դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 25-ի հրամանագրով սնանկության դատարանի դատավոր է նշանակվել:

Այսպես, Ինգա Բարսեղյանը նշանակվել է սնանկության դատարանի դատավոր:

31 Դկտ 2023

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թոր գալիք 2024 թվականը մեր երկրին խաղաղություն բերի, իսկ Ձեր ընտանիքներին՝ սեր ու ներդաշնակություն:

ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

27 Դկտ 2023

Երկամյա հաշվետվություն

ՀՀ դատավորների միության անդամ, հարգելի՛ դատավորներ,

Նկատի ունենալով, որ Դատավորների միության բյուջեն ձևավորվում է ձեր՝ Հայաստանի Հանրապետության դատավորների անդամավճարներից, ուստի, Դատավորների միություն հասարակական կազմակերպությունը հարկ է համարում հանդես գալ հաշվետվությամբ՝ ներկայացնելով 2022 և 2023 թվականների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկատվություն:

01.01.2022 թ. դրությամբ՝ ՀԿ-ի բյուջեում եղել է 8952.5 հազար դրամ: Ողջ տարվա ընթացքում դատավորների անդամավճարներից (գործող դատավորի անդամավճարը յուրաքանչյուր ամիս 5000 ՀՀ դրամ է, լիազորությունները դադարած դատավորի դեպքում՝ 2500 ՀՀ դրամ) բյուջե մուտք է եղել 14700.7 հազար դրամ:

Բյուջեից ելքերը կազմել են 17344.1 հազար դրամ:

Այսպիսով, ողջ տարվա ընթացքում վճարվել է միության աշխատակիցների աշխատավարձերը և հարկերը ընդհանուր առմամբ՝ 12350.5 հազար դրամ, որից՝ «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի խմբագրման համար՝ 542.4 հազար դրամ, տպագրության համար՝ 3141.6 հազար դրամ:

Գրասենյակային ծախսերը կազմել են 20.3 հազար դրամ (շրջանակ), կոմունալ վճարները՝ 137.1 հազար դրամ (հեռ. ջուր, ինտերնետ):

Դատավորների Միջազգային միության անդամավճարը կազմել է՝ 175.4 հազար դրամ:

ՀՀ դատավորների միության 25-ամյակին նվիրված միջոցառման ծախսեր կազմել են՝ 976,8 հազար դրամ:

01.01.2023 թ. դրությամբ՝ ՀԿ-ի բյուջեի մնացորդը եղել է 6309.1 հազար դրամ:

26.12.2023 թ. դատավորների անդամավճարներից բաղկացած գումարը կազմել է՝ 13 787.2 հազար դրամ, ընթացիկ տարվա բյուջեից ելքերը՝ 16840.0 հազար դրամ:

Հիշյալ գումարից վճարվել է միության աշխատակիցների աշխատավարձերը և հարկերը՝ 11260. 8 հազար դրամ, որից «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի խմբագրման համար՝ 642,5 հազար դրամ, տպագրության համար՝ 3055.9 հազար դրամ:

Գրասենյակային ծախսերը կազմել է 59,1 հազար դրամ (շրջանակ, դիզայն վկայական), կոմունալ վճարները՝ 161,8 հազար դրամ (հեռ. ինտերնետ):

Դատավորների Միջազգային միության անդամավճարը կազմել է՝ 159.9 հազար դրամ:

Արցախից բռնի տեղահանված անձանց ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել հետևյալ կազմակերպությունների միջոցով՝

Երևանի Փ. Թերլեմեզյանի գեղարվեստի պետական  քոլեջ՝ 500.0 հազար դրամ:

Հայ Օգնության միություն՝ 500.0 հազար դրամ:

Վիվա բարեգործական ՀԿ՝ 500.0 հազար դրամ:

Այսպիսով, 26.12.2023 թ. դրությամբ՝ միության բյուջեի մնացորդը կազմում է 3256,3 հազար դրամ:

26 Դկտ 2023

2023 թ. ամենաբարձ վարկանիշ ունեցող դատավորը Դավիթ Հարությունյանն է

2023 թվականի «HelpCourt» դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվել է: Փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանն է: Ուստի, «Թափանցիկ ձեռք 2023» մրցանակը հանձնվեց նրան:

Եվս մեկ անգամ փաստվեց, որ Դավիթ Հարությունյանի բարձր վարկանիշը չէր կարող ստվերվել անգամ լիազորությունների դադարեցման դեպքում:

ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է Դավիթ Հարությունյանին մրցանակին արժանանալու կապակցությամբ:

08 Դկտ 2023

Սերգեյ Մարաբյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դեկտեմբերի 7-ի հրամանագրերով դատավորներ են նշանակվել:

Այսպես, Սերգեյ Մարաբյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր, Շուշան Ղազարյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Սամվել Բաբայանը, Թաթուլ Ղուկասյանը և Արմինե Թումասյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ:

06 Դկտ 2023

Վերաքննիչ հակակոռուպցիոն և Արմավիրի մարզի դատարանների նախագահներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 6-ին հրամանագրեր է ստորագրել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահներ նշանակելու վերաբերյալ:

Այսպես, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր Գոռ Հարությունյանը նշանակվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Ֆիդանյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Այլ հոդվածներ …

  • ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է փաստաբաններին մասնագիտական օրվա առթիվ
  • Հովսեփ Բեդևյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ
  • Արթուր Աղամալյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատարանի դատավոր
  • Գեղարքունիքի մարզում և Վերաքննիչ քերական դատարանում դատավորներ են նշանակվել
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ