• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • «Արդարադատությունը, թեկուզ գնդակների տարափի տակ, պետք է կայանա». Երվանդ Խունդկարյանը ամփոփել է 2018-ը
01 Հնվ 2019

«Արդարադատությունը, թեկուզ գնդակների տարափի տակ, պետք է կայանա». Երվանդ Խունդկարյանը ամփոփել է 2018-ը

Ինչո՞ւ դատավորներից որեւէ մեկը չարձագանքեց հրապարակային քննադատություններին եւ ի՞նչ նպատակով է հնչել «Արդարադատությունը, թեկուզ գնդակների տարափի տակ, պետք է կայանա» արտահայտությունը. այս եւ այլ հարցերի մասին է խոսել ՀՀ դատավորների միության նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ ամփոփելով անցած տարին:

«Կենտրոն» հեռուստաընկերության «Հանցանքի հետքով» հաղորդաշարի ընթացքում նա ընդգծել է, որ 2018-ը լեցուն էր շրջադարձային իրադարձություններով. արդարադատության ոլորտում փոփոխությունները սպասելի եւ կանխատեսելի էին, քանի որ պայմանավորված էին 2015 թ-ի սահմանադրական բարեփոխումներով: Փոխվեցին բոլոր ատյանների դատարանների նախագահները, նշանակումներ կատարվեցին Վճռաբեկ դատարանի երկու պալատների նախագահների պաշտոններում, առաջնային մանդատ ունեցող մարմինը՝ ԱԺ-ը, ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահ: Վճռաբեկ դատարանի եւ երկու պալատների նախագահները այսուհետ կպաշտոնավարեն 6 տարի ժամկետով:

Երվանդ Խունդկարյանը անդրադարձավ նաեւ դատարանների վրա հանրային մեծացած ճնշումներին եւ քաղաքացիների փորձերին՝ միջամտելու արդարադատության իրականացմանը: Դատավորի անկախության  վրա չպետք է եւ չի ազդում որեւէ ներքին կամ արտաքին ազդեցություն՝ ասաց նա:

«Դատավորը արդարադատություն չի իրականացնում որեւէ պաշտոնատար անձի, պետական, տեղական ինքնակառավարման մարմնի կամ հասարակության որեւէ շերտի քիմքին հաճո: Ես չեմ ընդունի դատավորի այնպիսի կերպար, որն արդարադատություն իրականացնելիս ելնի իրավիճակային լուծումներից եւ հասարակության որեւէ շերտի կամ պաշտոնատար անձի ներկայացրած դիրքորոշումներից: Լուծումը պետք է լինի գործով վեր հանված փաստերի եւ օրենսդրության կիրառման սահմաններում»,-ասաց Երվանդ Խունդկարյանը:

Ընգծելով խորը հարգանքը անձանց խոսքի ազատության իրավունքի հանդեպ, նա փաստեց, որ դա չպետք է հատի այն սահմանը, որը կվտանգի դատավորի անկախությունը:

«Հանցանքի հետքով» հաղորդաշարի 30.12.2018թ թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այս հղումով:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ