• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Վատ վերաբերմունքի գործերի քննության առանձնահատկությունները. լույս է տեսել Վահե Ենգիբարյանի ձեռնարկը
14 Դկտ 2018

Վատ վերաբերմունքի գործերի քննության առանձնահատկությունները. լույս է տեսել Վահե Ենգիբարյանի ձեռնարկը

Հայաստանում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեպքերի քննության օրինաչափությունները՝ միջազգային չափանիշների համատեքստում, մեկտեղել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ դատավորների միության Խորհրդի գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանը: 

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել նրա՝ «Վատ վերաբերմունքի գործերի քննության առանձնահատկությունները միջազգային չափանիշների, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի, ինչպես նաեւ ազգային օրենսդրության եւ դատական պրակտիկայի լույսի ներքո» ուղեցույց-ձեռնարկի շնորհանդեսը:

 Ձեռնարկում բացահայտված են առավել հրատապ հիմնախնդիրները, ինչպես նաեւ ներկայացված մինչդատական վարույթի կազմակերպաիրավական կատարելագործման հեռանկարները՝ հաշվի առնելով միջազգային իրավական ակտերի պահանջները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան ու միջազգային տարբեր կազմակերպությունների գործունեության արդյունքներն այս ոլորտում:

Ուղեցույց-ձեռնարկը նախատեսված է իրավապահ եւ իրավակիրառ համակարգի մարմինների պաշտոնատար անձանց՝ դատախազների, քննիչների, հետաքննության մարմինների աշխատակիցների, ոստիկանության ստորաբաժանումների եւ քրեակատարողական ծառայությունների աշխատակիցների համար: Միեւնույն ժամանակ, ձեռնարկն օգտակար կարող է լինել փաստաբանների, իրավական թեմաներով հետազոտողների եւ իրավաբանական բուհերի ուսանողների ու դասախոսների համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այն հրատարակվել է «Եվրոպայի խորհրդի Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ