• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
16 Նյմ 2021

ԱՐԴԵՆ ՄԵԿ ՏԱՐԻ ՁԳՎՈՂ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ. ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ՀՈՐ ՀԵՏՆՈՐԴՆ ՈՒ ՀԵՏԵՎՈՐԴԸ, ՀԵՐՈՍԱՑԱՎ, ՈՐ ՄԵՆՔ ԱՊՐԵՆՔ

Էլ ո՞ւմ, եթե ոչ հայրիկի՝ Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, փոխգնդապետ Գագիկ Հակոբյանի վեհ արժեքները, ազգային ու հայրենական գաղափարները, հավատամքն ու դաստիարակությունը պիտի առաջնորդեին Արման Հակոբյանին՝  նետվելու մարտի դաշտ, պահելու ու պաշտպանելու հայրենիքը, ընտրելու անմահության ճանապարհը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ն էր, երբ թշնամին նորից ստիպեց հայ ժողովրդին հասկանալ խաղաղության գինը, նորից պայքարել հավատի, գալիքի ու ապագան կերտող մանուկի համար: 44 օր ձգվող անսահմանության ժամանակ հայոց բանակը, հայ սպան ու հայ զինվորը մեկ անգամ ևս արձանագրեցին, որ իրենք են գալիքի խորհրդանիշն ու անկախության երաշխիքը:

Նրանք կռվեցին հանուն հայրենիքի, հանուն Արցախի՝ իրենց արյամբ ավելի սրբացնելով մեր հողը, նրանց մեջ նաև Ոստիկանության զորքերի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արման Հակոբյանը: Նա ծնվել էր 1989 թվականին Երևանում։ Տարիներ առաջ ընտանիք էր կազմել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի հետ, դարձել 3 դուստրերի՝ Էլիզաբեթի, Ամելիայի և Կատրինի հայրը։

c55fa5f5 9937 488d b016 5479345b19eb

Հետևելով ոստիկան հոր՝ Գագիկ Հակոբյանի օրինակին՝ նա ընտրել էր իրավապահի մասնագիտությունը և 2006 թ. ընդունվել Ոստիկանության ակադեմիայի ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետ։ Ուսանելու տարիներին Արմանն աչքի է ընկել առաջադիմությամբ, ընկերասիրությամբ, միշտ օգնության հասնելու պատրաստակամությամբ։

Նա նպատակասլաց էր, հոգատար ենթակաների նկատմամբ, միևնույն ժամանակ՝ պահանջկոտ: Հայրենասեր էր ու ազգասեր, անմնացորդ ծառայելու վեհ գաղափարներով ներշնչված, բարի ու ազնիվ:

Ուսումն ավարտելուց հետո՝ 2010 թվականին, Արման Հակոբյանը նշանակվել էր ծառայության ոստիկանության զորքերի զորամասում։ Լեյտենանտից հասել էր մայորի կոչման, դասակի հրամանատարից՝ գումարտակի հրամանատարի պաշտոնի։ Բացի հասարակական կարգի պահպանությունից՝ 2018 թվականից իր ստորաբաժանման հետ Տավուշի մարտական դիրքերում իրականացրել էր նաև մարտական հերթապահություն։

Արման Հակոբյանն այն անհատն էր, որ հոգում հայրենիքն էր կրում, և հենց հայրենիքն էր նրան առաջնորդում, դրա համար էլ  իր գումարտակի հետ սեպտեմբերի 29-ից շուրջ մեկ ամիս մասնակցել է Քարվաճառի պաշտպանությանն ու հատուկ կարևորության ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությանը։ Հենց այդ ընթացքում էր, որ նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում:

Քարվաճառից մի քանի օրով Արմանը վերադարձել էր տուն, սակայն օրեր անց իր գումարտակով կրկին մեկնել Արցախ, քանի որ վտանգված էր հայոց բերդաքաղաք Շուշին։ Նա իր անձից առավել էր սիրում հայրենիքն ու պետությունը, ուստի չգնալ չէր կարող։ Նա պիտի գնար, որովհետև գիտակցել էր՝ Շուշին անձնազոհ պաշտպանության կարիք ունի:

Նոյեմբերի 4-ին արդեն փոխգնդապետ Արման Հակոբյանն իր գումարտակի հետ Շուշիի մատույցներում էր։ Նոյեմբերի 5-ին թշնամին Քարինտակի ուղղությամբ մեծ հարձակում էր ձեռնարկել։ Սկսվել էր մարտը։ Ինչպես զինակից ընկերներն են պատմում, Արմանը մարտի ժամանակ իրեն դրսևորել էր բարձր պատասխանատվությամբ, ոգեշնչել տղաներին, կարողացել հստակ կողմնորոշվել ու հրամաններ տալ իր զորքին։

Օր օրի, ժամ առ ժամ մարտերն ավելի էին թեժացել։ Ադրբեջանաթուրքական զորքերի ու վարձկան ահաբեկիչների մեծաքանակ ուժերը գնալով ավելի էին մոտեցել։ Նոյեմբերի 7-ին ոստիկանության զորքերի ծառայողները հայտնվել էին թշնամու շրջափակման մեջ։ Թշնամին սկսել էր ինտենսիվ հրետակոծել: Տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ արձակելով՝ նա թիրախավորել էր նաև հրամանատարական կազմին։ Հրետանակոծությունից հետո ոստիկանության զորքերի ծառայողները հայտնաբերել էին զորամասի հրամանատար Արմեն Վարդանյանի մարմինը։ Նա զոհվել էր։ Հրամանատարի առաջին տեղակալ, ձեռքի շրջանում վիրավորված Արայիկ Ալոյանի գլխավորությամբ՝ շուրջ 20 ոստիկան ու ժամկետային զինծառայող կարողացել էին դուրս գալ թշնամու շրջափակումից։ Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արման Հակոբյանը նրանց մեջ չէր։ Փոխգնդապետի մարմինը հայտնաբերվել է պատերազմի ավարտից ամիսներ անց…

Նա հերոսացել էր իր ծառայակից ընկերների հետ՝ չերերալով թշնամու ահռելի ուժերի դիմաց, մնացել կանգնած մինչև վերջ։ Նա կատարեց իր պարտքը հայրենիքի հանդեպ և մյուսներին ցույց տվեց դեպի հաղթանակ տանող ճանապարհը: Արմանն իր օրինակով ցույց տվեց, որ ոչ մի զենք, ոչ մի հրթիռ ու ռումբ չեն կարող համեմատվել հայրենիքի հանդեպ տածած սիրո ուժի հետ:

Արմանն անմահացավ ու հավերժի ճամփորդը դարձավ ոչ միայն նրա համար, որ մենք սոսկ ապրենք, այլ իր արյամբ պարտավորեցրեց ապրողներիս, որ այս երկիրն ավելի լավ երկիր դարձնենք, որ Էլիզաբեթը, Ամելիան, Կատրինն ու բոլոր երեխաները խաղաղ երկնքի տակ մեծանան:

Արմանին ճանաչողները վստահ են՝ նա շարունակելու է իր հաղթարշավը, արդեն երկնքից իր օրինակով ու կերպարով շարունակելու է ծառայել հայրենիքին:

15 Նյմ 2021

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ

Bektashyan

ՀՀ դատավորների միությունը խորին ցավակցություն է հայտնում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի հոր՝  Ժորա Բեկթաշյանի մահվան կապակցությամբ:

Բեկթաշյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

03 Նյմ 2021

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ

soboleznovaniya po povodu smerti

ՀՀ դատավորների միությունը ցավակցություն է հայտնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանի հոր՝ Հայկազ Մազմանյանի մահվան կապակցությամբ:

Մազմանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

15 Հկտ 2021

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈԻԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ

Սույն թվականի սեպտեմբերի 11-13-ը տեղի ունեցավ Դատավորների միջազգային միության առցանց հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը և ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը։

Բացման խոսքով հանդես եկավ և ուղերձ հղեց Դատավորների միջազգային միության նախագահ Թոնի Պագոնը։ Այնուհետև ներկայացված օրակարգին համապատասխան շարունակվեցին աշխատանքները։

Դատավորների միջազգային միության առցանց հանդիպման օրակարգում ներառված հարցերից առաջինը Դատավորների միջազգային միության նախագահի և փոխնախագահների ընտրության հարցն էր: Նախագահի համար մեկ թեկնածու էր թեկնածություն առաջադրել, իսկ փոխնախագահների համար՝ 6 թեկնածու։

Առցանց եղանակով կայացավ Դատավորների միջազգային միության նախագահի և փոխնախագահների ընտրությունը: Դատավորների միջազգային միության նախագահ ընտրվեց Դատավորների միջազգային միության նախկին փոխնախագահ և Դատավորների եվրոպական միության նախագահ Խոսե Իգրեա Մաթոսը, փոխնախագահներ՝ Դուռո Սեսսան (առաջին փոխնախագահ), Վոլտեր Բարոնը, Էլիսոն Դունկան, Մարսել Կուասսին, Սաբին Մատեյկան և Մայքլ Սջոբերգը։ 

Այնուհետև հատուկ զեկուցողը զեկույց ներկայացրեց Դատավորների միջազգային միությանն անդամակցելու վերաբերյալ Գաբոնի դիմումի կապակցությամբ։ Գաբոնն Աֆրիկայի արևմուտքում գտնվող երկիր է և ունի եռաստիճան դատական համակարգ: Հատուկ զեկույց ներկայացվեց նաև Մոնղոլիայի և Ֆիլիպինների վերաբերյալ, որոնք ևս դիմել էին Դատավորների միջազգային միությանն անդամակցելու համար: Ուշադրության է արժանի այն փաստը, որ Ֆիլիպինների դատական համակարգը և Փաստաբանական կառույցը գտնվում են Գերագույն դատարանի վերահսկողության ներքո։ Այդ երկրում աշխատավարձը համարվում է բարձր։ Դատավորների գործերի քանակը շատ է։ Դատական համակարգում գործում է 340 դատավոր։ Նրանք ունեն դատավորների երեք միություն։ Դատական հակամարգի հանդեպ հանրային վստահությունը բարձր չէ, նույնիսկ դատարանի երեք նախագահ է հեռացվել պաշտոնից։ Ֆիլիպիններում դատավորների, փաստաբանների, դատախազների սպանության դեպքեր են արձանագրվել:

Դատավորնրեի միջազագային միության առցանց հանդիպման ընթացքում որոշվեց հաստատել վերը նշված երկրների անդամակցությունը: Նաև որոշվեց, որ անդամավճար չվճարած միությունները չհեռացվեն անդամակցությունից։

Առցանց հանդիպման ընթացքում ընդունվեցին բանաձևեր Լեհաստանի և Սլովակիայի վերաբերյալ, որոնցում արձանագրվել են վերջիններիս դատական իշխանության անկախության խախտումները և դատավորների նկատմամբ չհիմնավորված հետապնդումները:     

Հաջորդիվ ներկայացվեցին Դատավորների միջազգային միության կանոնադրության փոփոխությունները։ Անդամ միությունների ներկայացուցիչները էլեկտրոնային քվերակության միջոցով հաստատեցին Կանոնադրության փոփոխությունները։ Այնուհետև ներկայացվեց 2019-2020թթ․ և 2021 թ․-ի առաջին կիսամյակի ֆինանսական հաշվետվությունը։

Դատավորների միջազգային միության չորս ուսումնասիրող հանձնաժողովները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները: Առաջին ուսումնասիրող հանձնաժողովը հետազոտության էր ենթարկել համավարակի ընթացքում Ղազախստանում դատարանի մատչելիությունը։ Հանձնաժողովի կողմից 39 զեկույց է նախապատրաստվել, որոնք հասանելի են Դատավորների միջազգային միության կայքում։ Երկրորդ ուսումնասիրող հանձնաժողովի ուսումնասիրության առարկան օրինականության սկզբունքի պահպանումն էր: Հանձնաժողովը նշել է, որ օրինականության սկզբունքը համավարակի ժամանակ պահանջում է կառավարության որոշումների օրինականության ստուգում։ Դատարանի մատչելիությունը պետք է երաշխավորվի, պետք է հասանելի լինեն փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացումը, տեխնիկական լուծումներ պետք է տրվեն դատարանների աշխատանքն ապահովելու նպատակով, ֆինանսական խնդիրները չպետք է ազդեն դատավորների աշխատավարձի և այլ վճարների վրա։ Անհատական տվյալների պաշտպանությունը պետք է երաշխավորվի, թվայնացման գործընթացների հետ կապված ծախսերը պետք է կրի կառավարությունը: Երրորդ ուսումնասիրող հանձնաժողովն անդրադարձել էր քրեական և քրեական դատավարության իրավունքի հարցերին, դատական նիստերի դահլիճում հաղորդակցության կազմակերպմանը։ Չորրորդ ուսումնասիրող հանձնաժողովը սոցիալական և աշխատանքի հարցերն է ուսումնասիրության ենթարկել, այդ թվում՝ աշխատավայրում կոռուպցիայի հարցերը, ինչպես նաև աշխատավայրում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված  հարցերում հասարակական կազմակերպությունների կարևոր դերակատարմանը։

Առցանց հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։

28 Սպտ 2021

ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ

58

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղ-մրցույթ, որին մասնակցել է նաև ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը:

Մրցույթի ժյուրիի կազմում էին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովսեփ Սարգսյանը, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը և Դյուսելդորֆի գերագույն երկրամասային դատարանի դատավոր Առնդ Վայսհաուփթը:

Եզրափակիչ փուլ էին անցել «ԵՊՀ-2» և Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ներկայացնող «De Facto Force» թիմերը: ժյուրին երկար քննարկումներից հետո որոշեց լավագույնի կոչումը շնորհել երկու թիմերին՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս միջբուհական դատախաղ-մրցույթի մասնակից թիմերի անդամներին հանձնվել են պատվոգրեր, որոնք սահմանվել են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և ԵՊՀ-ի կողմից: Բացի դրանից՝ մրցույթի մասնակիցների համար սահմանվել էին մրցանակներ նաև դատախաղի կազմակերպիչների, ՀՀ տարբեր կառույցների և պաշտոնատար անձանց կողմից:

ՀՀ դատավորների միության կողմից սահմանված «ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների նշանակության կարևորման և լավագույնս կիրառման համար» անվանակարգում լավագույնը ճանաչվեց  ՀՖՀՀ «De Facto Force» թիմը:

46

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Գրավոր փուլում լավագույն պաշտպանական դիրքորոշում հայտնած թիմ» մրցանակը հանձնեց «ԵՊՀ-2» թիմին:

«Գրավոր փուլում լավագույն մեղադրական դիրքորոշում հայտնած թիմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի թիմը, որի մրցանակը հանձնեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Դեկանն այս անվանակարգում հաղթողներին հանձնեց նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ, Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի միջազգային քրեական իրավունքի ինստիտուտի պրոֆեսոր Գուրգեն Պետրոսյանի «Միջազգային քրեական իրավունք» գիրքը և գիտական հոդվածների ժողովածու:

«Լավագույն հռետոր» անվանակարգում լավագույնը ճանաչվեց Արցախի պետական համալսարանի թիմի ներկայացուցիչ Արաքսյա Հայրապետյանը:

«Լավագույն պաշտպանական ճառ» անվանակարգում հաղթեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմի անդամ Սերոբ Ազատյանը, իսկ «Լավագույն մեղադրական ճառ» անվանակարգում՝ «ՀՌՀ» թիմի անդամ Սոնա Ամիրյանը:

ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն էլ Երևանի պետական համալսարանի կողմից սահմանված «Հաղթող թիմի մարզիչ» մրցանակը հանձնեց հաղթող ճանաչված երկու թիմերի մարզիչներին: Արթուր Իսրայելյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց գերմանացի գործընկերներին և Իրավագիտության ֆակուլտետին՝ փաստելով, որ կայացած միջոցառումը լավագույնս արտացոլում է համագործակցության արդյունավետությունը և բարձր մակարդակը:

Եվ քանի որ առաջին անգամ աննախադեպ որոշմամբ հաղթող թիմերը երկուսն էին, ըստ այդմ՝ նաև լավագույն մարզիչները, Արթուր Իսրայելյանը ՀՖՀՀ «De Facto Force» թիմի մարզչին՝ Լիլիթ Գրիգորյանին, հանձնեց նախատեսված մրցանակը, իսկ «ԵՊՀ-2» թիմի մարզիչ Սերգեյ Մարաբյանին՝ երկու հոգու համար նախատեսված մեկօրյա ուղեգիր դեպի Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազա:

Կազմակերպիչների որոշմամբ, դատախաղ-մրցույթի գավաթն իրենց հետ տարան  ՀՖՀՀ «De Facto Force» թիմի անդամները, իսկ հաղթողի կոչման հավաստագիրը՝ «ԵՊՀ-2» թիմի ներկայացուցիչները՝ պայմանով, որ առաջիկայում կպատրաստվեն և նրանց կփոխանցվեն մյուս պարգևները:

Գագիկ Ղազինյանը շնորհակալություն հայտնեց ժյուրիի անդամներին, բոլոր մասնակիցներին, ինչպես նաև ներգրավված կառույցների ներկայացուցիչներին՝ փաստելով, որ նրանք յուրաքանչյուր խաղին հետևել են ամենայն պատասխանատվությամբ:

Դատախաղ-մրցույթի պարգևատրման արարողության ավարտին ելույթներ ունեցան նաև ժյուրիի անդամ, Դյուսելդորֆի գերագույն երկրամասային դատարանի դատավոր Առնդ Վայսհաուփթը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի  (IRZ) հայաստանյան ծրագրերի մենեջեր Ամալիա Վուքերթը՝ փաստելով, որ այս տարի ևս դատախաղ-մրցույթը կազմակերպված էր բարձր մակարդակով և անցավ հետաքրքիր ու արդյունավետ:

14 Սպտ 2021

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ

0711329869289 800x504

ՀՀ դատավորների միությունը խորին ցավակցություն է հայտնում ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի հոր՝ Ռաֆիկ Խանդանյանի մահվան կապակցությամբ:

Խանդանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

Այլ հոդվածներ …

  • ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ, ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՍԻՍԱԿՅԱՆԸ
  • ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՆ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
  • ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ «ԻՐԱՎԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ, ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՉԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է «ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ-ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ» ՇՔԱՆՇԱՆ
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ