• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
29 Նյմ 2021

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ C-564/19 IS ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ՀՂՄԱՆ ԿԱՐԳԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ)

Եվրոպական միության օրենսդրությունը, ելնելով Գլխավոր դատախազի կողմից ներկայացված իրավունքի շահերից բխող բողոքից, ազգային Գերագույն դատարանին արգելում է ստորադաս դատարանի կողմից նախնական վճռի կայացման պահանջն անօրինական համարել այն հիմքով, որ անդրադարձված հարցերը հիմնական վարույթում վեճի լուծման համար վերաբերելի և անհրաժեշտ չեն:

Հիմք ընդունելով Եվրոպական միության իրավունքի գերակայությունը`  ներպետական դատարանը պետք է անտեսի ցանկացած ներպետական ​​դատական ​​պրակտիկա, ինչը վնասում է Արդարադատության դատարան դիմելու իր իրավունքը:

Եվրոպական միության Արդարադատության դատարանի մամլո հաղորդագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով (Արդարադատության դատարանի մամլո հաղորդագրություն):

 

29 Նյմ 2021

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՓՆՏՐՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ

2020 թվականի հոկտեմբերին Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA ROLI) գրասենյակի ներկայացուցչությունը Ղազախստանի Հանրապետությունում  նախաձեռնել է «Ղազախստանում օրենքի գերակայությունը» խորագրով 5-ամյա ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել դատական համակարգի անկախությունն ու պրոֆեսիոնալիզմը:

Ներկայումս վերանոշյալ ծրագրի շրջանակներում Ղազախստանի դատավորների միությունը փնտրում է միջազգային փորձագետների, ովքեր պետք է Ղազախստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամների համար կազմակերպեն վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև լրատվամիջոցների հետ աշխատող դատավորների համար կազմակերպեն գիտաժողովներ:

19 Նյմ 2021

ПРИВЕТСТВЕННОЕ ОБРАЩЕНИЕ ПРЕДСЕДАТЕЛЯ КАССАЦИОННОГО СУДА РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ УЧАСТНИКАМ IV МЕЖДУНАРОДНОЙ КОНФЕРЕНЦИИ СУДА ЕВРАЗИЙСКОГО ЭКОНОМИЧЕСКОГО СОЮЗА

      thumbnail

Многоуважаемый председатель Суда Евразийского экономического союза, уважаемые судьи, уважаемые участники конференции!

От имени Кассационного суда Республики Армения приветствую Вас и поздравляю с организацией конференции со столь актуальной повесткой в этот сложный, полный вызовов период. Мир сегодня ведет борьбу с пандемией и ее последствиями, от которых, к сожалению, не остались в стороне и государства-члены Евразийского экономического союза, в связи с чем, как внутригосударственные, так и международные организации должны объединить свои усилия для скорейшего преодоления этого испытания постигшего человечество, что позволит всем нам вернуться к прежнему образу жизни и деятельности, а также обеспечить физическое участие в последующих конференциях.

Следует подчеркнуть, что целью Союза является не только гармоничное развитие и сближение экономики государств-участников. Будучи преимущественно организацией сферы экономического сотрудничества, одной из приоритетных целей Союза является безусловная гарантия принципа верховенства конституционных прав и свобод человека и гражданина в государствах-членах. Несмотря на то, что действиями уполномоченных органов Евразийского экономического Союза непосредственно затрагивается право заинтересованных лиц на занятие предпринимательской деятельностью, косвенное влияния таких действий на основополагающие права, как право собственности, право на свободный выбор труда, право на охрану окружающей среды и иные экономические и социальные права неизбежно.

Действенную роль в гарантии, охране и защите перечисленных прав играет также Суд Евразийского Экономического Союза, первоочередной функцией которого является обеспечение единообразного применения права Союза государствами-членами, что оказывает существенное влияние на гармонизацию внутригосударственных правовых систем, защиту прав и законных интересов участников экономической деятельности, развитие правоприменительной практики. Интеграция в правовой сфере способствует укреплению единого экономического пространства Союза, торговых и таможенных правоотношений, расширению сотрудничества между государствами-членами Союза в сфере защиты конкуренции и антимонопольного регулирования.

На пути реализации функции Суда Евразийского экономического союза по обеспечению единообразной правоприменительной практики важное значение приобретает конструктивый диалог и сотрудничество между Судом Союза и высшими судами государств-членов, что, с одной стороны, может способствовать гармонизации судебной практики государств-членов Союза по аналогичным вопросам в соответствии с судебной практикой Суда Союза, тем самым способствуя восстановлению нарушенных прав лиц на внутригосударственном уровне. С другой стороны, это позволит Суду Союза выявить особенности правоприменительной практики государств-членов Союза, что, возможно, повлияет на исход того или иного дела, находящегося в производстве суда.

С радостью следует отметить, что определенные инструменты диалога уже внедрены между Судом Союза и Кассационным судом Республики Армения в рамках запросов, адресованных суду по ряду дел, целью которых является выявление внутригосударственного законодательства и особенностей его применения. Тем не менее, следует отметить, что необходимо обсудить вопросы остносительно возможностей внедрения новых путей сотрудничества, что может проявиться и в формате запрашивания консультативных мнений, организации совместных обсуждений, а также взаимных ознакомительных визитов.

Следует подчеркнуть, что вопросы, включенные в повестку конференции, крайне актуальны и имеют важное значение для укрепления и развития правового сотрудничества между государствами членами Евразийского экономического Союза. Следует также с уверенностью отметить, что в ходе обсуждения ряд проблемных вопросов получат соответствующие эффективные решения.

От имени Кассационного суда Республики Армения еще раз подтверждаю готовность к укреплению взаимного сотрудничества с Судом Евразийского экономического союза а участникам конференции желаю содержательного и эффективного обсуждения.

https://court.am/hy/court-of-cassation-speeches-single/226

16 Նյմ 2021

ԱՐԴԵՆ ՄԵԿ ՏԱՐԻ ՁԳՎՈՂ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ. ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ՀՈՐ ՀԵՏՆՈՐԴՆ ՈՒ ՀԵՏԵՎՈՐԴԸ, ՀԵՐՈՍԱՑԱՎ, ՈՐ ՄԵՆՔ ԱՊՐԵՆՔ

Էլ ո՞ւմ, եթե ոչ հայրիկի՝ Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, փոխգնդապետ Գագիկ Հակոբյանի վեհ արժեքները, ազգային ու հայրենական գաղափարները, հավատամքն ու դաստիարակությունը պիտի առաջնորդեին Արման Հակոբյանին՝  նետվելու մարտի դաշտ, պահելու ու պաշտպանելու հայրենիքը, ընտրելու անմահության ճանապարհը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ն էր, երբ թշնամին նորից ստիպեց հայ ժողովրդին հասկանալ խաղաղության գինը, նորից պայքարել հավատի, գալիքի ու ապագան կերտող մանուկի համար: 44 օր ձգվող անսահմանության ժամանակ հայոց բանակը, հայ սպան ու հայ զինվորը մեկ անգամ ևս արձանագրեցին, որ իրենք են գալիքի խորհրդանիշն ու անկախության երաշխիքը:

Նրանք կռվեցին հանուն հայրենիքի, հանուն Արցախի՝ իրենց արյամբ ավելի սրբացնելով մեր հողը, նրանց մեջ նաև Ոստիկանության զորքերի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արման Հակոբյանը: Նա ծնվել էր 1989 թվականին Երևանում։ Տարիներ առաջ ընտանիք էր կազմել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի հետ, դարձել 3 դուստրերի՝ Էլիզաբեթի, Ամելիայի և Կատրինի հայրը։

c55fa5f5 9937 488d b016 5479345b19eb

Հետևելով ոստիկան հոր՝ Գագիկ Հակոբյանի օրինակին՝ նա ընտրել էր իրավապահի մասնագիտությունը և 2006 թ. ընդունվել Ոստիկանության ակադեմիայի ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետ։ Ուսանելու տարիներին Արմանն աչքի է ընկել առաջադիմությամբ, ընկերասիրությամբ, միշտ օգնության հասնելու պատրաստակամությամբ։

Նա նպատակասլաց էր, հոգատար ենթակաների նկատմամբ, միևնույն ժամանակ՝ պահանջկոտ: Հայրենասեր էր ու ազգասեր, անմնացորդ ծառայելու վեհ գաղափարներով ներշնչված, բարի ու ազնիվ:

Ուսումն ավարտելուց հետո՝ 2010 թվականին, Արման Հակոբյանը նշանակվել էր ծառայության ոստիկանության զորքերի զորամասում։ Լեյտենանտից հասել էր մայորի կոչման, դասակի հրամանատարից՝ գումարտակի հրամանատարի պաշտոնի։ Բացի հասարակական կարգի պահպանությունից՝ 2018 թվականից իր ստորաբաժանման հետ Տավուշի մարտական դիրքերում իրականացրել էր նաև մարտական հերթապահություն։

Արման Հակոբյանն այն անհատն էր, որ հոգում հայրենիքն էր կրում, և հենց հայրենիքն էր նրան առաջնորդում, դրա համար էլ  իր գումարտակի հետ սեպտեմբերի 29-ից շուրջ մեկ ամիս մասնակցել է Քարվաճառի պաշտպանությանն ու հատուկ կարևորության ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությանը։ Հենց այդ ընթացքում էր, որ նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում:

Քարվաճառից մի քանի օրով Արմանը վերադարձել էր տուն, սակայն օրեր անց իր գումարտակով կրկին մեկնել Արցախ, քանի որ վտանգված էր հայոց բերդաքաղաք Շուշին։ Նա իր անձից առավել էր սիրում հայրենիքն ու պետությունը, ուստի չգնալ չէր կարող։ Նա պիտի գնար, որովհետև գիտակցել էր՝ Շուշին անձնազոհ պաշտպանության կարիք ունի:

Նոյեմբերի 4-ին արդեն փոխգնդապետ Արման Հակոբյանն իր գումարտակի հետ Շուշիի մատույցներում էր։ Նոյեմբերի 5-ին թշնամին Քարինտակի ուղղությամբ մեծ հարձակում էր ձեռնարկել։ Սկսվել էր մարտը։ Ինչպես զինակից ընկերներն են պատմում, Արմանը մարտի ժամանակ իրեն դրսևորել էր բարձր պատասխանատվությամբ, ոգեշնչել տղաներին, կարողացել հստակ կողմնորոշվել ու հրամաններ տալ իր զորքին։

Օր օրի, ժամ առ ժամ մարտերն ավելի էին թեժացել։ Ադրբեջանաթուրքական զորքերի ու վարձկան ահաբեկիչների մեծաքանակ ուժերը գնալով ավելի էին մոտեցել։ Նոյեմբերի 7-ին ոստիկանության զորքերի ծառայողները հայտնվել էին թշնամու շրջափակման մեջ։ Թշնամին սկսել էր ինտենսիվ հրետակոծել: Տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ արձակելով՝ նա թիրախավորել էր նաև հրամանատարական կազմին։ Հրետանակոծությունից հետո ոստիկանության զորքերի ծառայողները հայտնաբերել էին զորամասի հրամանատար Արմեն Վարդանյանի մարմինը։ Նա զոհվել էր։ Հրամանատարի առաջին տեղակալ, ձեռքի շրջանում վիրավորված Արայիկ Ալոյանի գլխավորությամբ՝ շուրջ 20 ոստիկան ու ժամկետային զինծառայող կարողացել էին դուրս գալ թշնամու շրջափակումից։ Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արման Հակոբյանը նրանց մեջ չէր։ Փոխգնդապետի մարմինը հայտնաբերվել է պատերազմի ավարտից ամիսներ անց…

Նա հերոսացել էր իր ծառայակից ընկերների հետ՝ չերերալով թշնամու ահռելի ուժերի դիմաց, մնացել կանգնած մինչև վերջ։ Նա կատարեց իր պարտքը հայրենիքի հանդեպ և մյուսներին ցույց տվեց դեպի հաղթանակ տանող ճանապարհը: Արմանն իր օրինակով ցույց տվեց, որ ոչ մի զենք, ոչ մի հրթիռ ու ռումբ չեն կարող համեմատվել հայրենիքի հանդեպ տածած սիրո ուժի հետ:

Արմանն անմահացավ ու հավերժի ճամփորդը դարձավ ոչ միայն նրա համար, որ մենք սոսկ ապրենք, այլ իր արյամբ պարտավորեցրեց ապրողներիս, որ այս երկիրն ավելի լավ երկիր դարձնենք, որ Էլիզաբեթը, Ամելիան, Կատրինն ու բոլոր երեխաները խաղաղ երկնքի տակ մեծանան:

Արմանին ճանաչողները վստահ են՝ նա շարունակելու է իր հաղթարշավը, արդեն երկնքից իր օրինակով ու կերպարով շարունակելու է ծառայել հայրենիքին:

15 Նյմ 2021

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ

Bektashyan

ՀՀ դատավորների միությունը խորին ցավակցություն է հայտնում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի հոր՝  Ժորա Բեկթաշյանի մահվան կապակցությամբ:

Բեկթաշյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

03 Նյմ 2021

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ

soboleznovaniya po povodu smerti

ՀՀ դատավորների միությունը ցավակցություն է հայտնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանի հոր՝ Հայկազ Մազմանյանի մահվան կապակցությամբ:

Մազմանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

Այլ հոդվածներ …

  • ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈԻԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ
  • ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ
  • ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ
  • ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ, ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՍԻՍԱԿՅԱՆԸ
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ