• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
29 Ապր 2022

ՀՀ մարզերում նոր դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի, Արարատի և Վայոց ձորի մարզերում դատավորներ նշանակելու մասին:

Էդուարդ Մկրտչյանը, Արամայիս Ասատրյանը և Ռոման Սմբատյանը նշանակվել են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:

Մարտին  Արզումանյանը և Տարոն Թադևոսյանը նշանակվել են Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:

Արամ Մարտիրոսյանը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Մուշեղ Արամյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Հայկ Պետրոսյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

28 Ապր 2022

ՀՀ դատավորների միության 25-ամյակը լուսանկարներով

 

24 Ապր 2022

Դատավորների միությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության դատավորները ՀՀ դատավորների միության նախաձեռնությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դատավորները ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

20 Ապր 2022

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նոր դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 18-ին հրամանագիր է ստորագրել Զարուհի Մկրտչյանին դատավոր նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի ապրիլի 14-ի ԲԴԽ-39-Ո-84 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Զարուհի Մկրտչյանին նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասվում է հրամանագրում:

19 Ապր 2022

Լուսաբանման հրավեր

Հարգելի՛ լրատվամիջոցներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ դատավորների միության 25-ամյակի կապակցությամբ՝ ապրիլի 22-ին, 15:00-ին Երևան քաղաքի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (հասցե՝ Արշակունյաց պողոտա 28 շենք) տեղի է ունենալու հանդիսավոր միջոցառում:

Միջոցառմանը ներկա են լինելու Միության անդամ դատավորներ և ոլորտին առնչվող հարգարժան հյուրեր:

Սիրով սպասում ենք միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցներին:

16 Ապր 2022

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»

Ավարտվում է Մեծ Պահքը: Ըստ եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր, մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը:

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:

Այլ հոդվածներ …

  • Լենդրուշ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
  • Հայաստանի դատական համակարգն ամենաանկախն է ճանաչվել Արևելյան գործընկերության երկրների շրջանում
  • Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դատավոր Հենրիկ Դարբինյանի լիազորությունները կդադարեցվի
  • Տեղեկատվություն ՀՀ դատավորների միության խորհրդի նիստի օրվա տեղափոխության վերաբերյալ
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ