• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
24 Մրտ 2022

Տեղեկատվություն ՀՀ դատավորների միության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ

Սույն թվականի մարտի 28-ին` ժամը 17:30, ՀՀ դատավորների միության գործունեության իրականացման վայրում` ՀՀ Վճռաբեկ դատարանում, հրավիրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի արտահերթ նիստ: Օրակարգում ՀՀ դատավորների միության 25-ամյա տարելիցի կազմակերպչական ու ֆինանսական հարցերի քննարկումն է և ՀՀ դատավորների միության «պատվավոր անդամի» ընտրությունը:

23 Մրտ 2022

Պատարագին մասնակցելու նպատակով դատավորները կուղևորվեն Սուրբ Գայանե եկեղեցի

Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի»:  Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու օրացույցի՝ «Դատավորի կիրակին» այս տարի նշվում է մարտի 27-ին:

Այս կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը նախաձեռնել էր ուխտագնացություն՝ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սակայն նախաձեռնությանն արձագանքելով Մայր Աթոռից տեղեկացրել են, որ հիշյալ օրը Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում՝ ժամը 11:00-ին պատարագ է մատուցվելու, ուստի այդ ընթացքում ուխտագնացություն չի կարելի իրականացնել:

Այսպիսով, մարտի 27-ին՝ ժամը 9:30-ին, Սուրբ Սարգիս եկեղեցու բակից ավտոմեքենաներով ուղևորվելու ենք դեպի Սուրբ Գայանե եկեղեցի՝ պատարագին մասնակցելու:

Ուղևորությանը կարող են մասնակցել ինչպես դատավորներն, այնպես էլ բոլոր ցանկացողները:

Օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը (Ղուկ. 18:1-5): Ըստ առակի՝ մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին իր դատն անել: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:

Առակը հորդորում է ամեն ժամ աղոթել, ինչը խորհրդանշում է հոգու մշտական մղումն առ Աստված, բայց միևնույն ժամանակ իրական աղոթքի կոչ է: Առակը պատմելուց հետո Քրիստոս ասում է. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18:8):  Առակում Հիսուս տալիս է երկրորդ գալստյան գաղափարը: Տիրոջ բառերի մեջ տխրություն ու թախիծ է զգացվում: Փրկչի համար ցավալի է, որ շատ մարդիկ կարող են ենթարկվել ահեղ դատաստանի` արքայության ժառանգորդներ լինելու փոխարեն:

18 Մրտ 2022

Դատավոր Արամ Մկրտչյանը Լոռու մարզի դատարանից կտեղափոխվի Երևան

Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկել է  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակել Արամ Համլետի Մկրտչյանին:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Արամ Համլետի Մկրտչյանի՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած: 

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

07 Մրտ 2022

Ալեքսանդր Ազարյանի շնորհավորանքը մարտի 8-ի կապակցությամբ

Սիրելի՛ կանայք ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է գարնան, սիրո և գեղեցկության տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ:

Ձեր ներգրավվածությունը բարելավվում և հարստացնում է ցանկացած ոլորտ, իսկ հոգատարությունն ու նվիրումը՝ կյանքին նոր բովանդակություն հաղորդում։

Լույսն ու գեղեցկությունը, որ օրավուր սփռում եք Ձեր շուրջը, թող փոխադարձվի անվերապահ սիրո մեծ չափաբաժնով, գնահատանքով ու ջերմությամբ:

Մարտի 8-ն այդ ամենի խորհրդանշական իմաստավորման օրն է: Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում ենք խաղաղություն, առողջություն և բարձր տրամադրություն։

 

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

02 Մրտ 2022

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն է ստորագրել, որում մասնավորապես նշվում է.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի  թափուր տեղերից մեկի համար առաջադրել է Մեսրոպ Մակյանի, Աննա Մարգարյանի և Արսեն Նիկողոսյանի  թեկնածությունները, իսկ դատավորի մյուս թափուր տեղի համար՝ Լուսինե Աբգարյանի, Սերգեյ Մարաբյանի և Ռուբիկ Մխիթարյանի թեկնածությունները:

 

23 Փտր 2022

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին

Հարգելի’ պարոն Թաթոյան,

Թույլ տվեք ՀՀ դատավորների միության անունից արտահայտել մեր խորին երախտագիտությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, և մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության զարգացման բնագավառում Ձեր անգնահատելի ներդրման համար։

Ձեր պաշտոնավարման ավարտին պետք է արձանագրենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Ձեր անհատական և ողջ անձնակազմի աշխատանքի շնորհիվ, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը ու նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում բարձրացվել է նոր մակարդակի և օրինակելի է դարձել ողջ աշխարհում, առանց որի այլևս դժվար է պատկերացնել հայաստանյան իրականությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի կարևորությունն առավել ակներև դրսևորվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջանում։

Ձեր ղեկավարությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը բարձր արդյունավետություն է արձանագրել հատկապես բնակչության առավել խոցելի խմբերի` գերիների, տեղահանվածների, այլևս սահմանամերձ համայնքների բնակիչների, հաշմանդամների, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, այն առավել մեծ կարևորություն է ստացել նաև ներկայիս օրհասական պահին, երբ վտանգված է դատական իշխանության անկախությունը` որպես ժողովրդավարության ապահովման կարևոր երաշխիք։

Սրտանց մաղթում ենք անկոտրում կամք, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ Ձեր հետագա գործունեության ընթացքում:

ՀՀ Դատավորների միության նախագահ՝     Ալեքսանդր Ազարյան

Այլ հոդվածներ …

  • Գրություն՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին
  • Գոռ Մինասյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
  • ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Էլեոնորա Առաքելյանը կիրականացնի ՀՀ Դատավորների միության մամուլի քարտուղարի պարտականությունները
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ