• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
31 Մրտ 2022

Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դատավոր Հենրիկ Դարբինյանի լիազորությունները կդադարեցվի

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հենրիկ Դարբինյանի լիազորությունները կդադարեցվի:

2022 թվականի ապրիլի 3-ին լրանում է Հենրիկ Դարբինյանի 65 տարին: Ուստի, այդ հիմքով Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ ապրիլի 3-ից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հենրիկ Ռոբերտի Դարբինյանի լիազորությունները համարել դադարած:

30 Մրտ 2022

Տեղեկատվություն ՀՀ դատավորների միության խորհրդի նիստի օրվա տեղափոխության վերաբերյալ

Սույն թվականի մարտի 28-ին նշանակված ՀՀ դատավորների միության խորհրդի նիստը տեղափոխվել է սույն թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ին:

28 Մրտ 2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Դատավորների միության անդամ դատավորներին

 
Մարտի 27-ին ՀՀ դատավորների միության անդամ դատավորներն ուխտավորաբար այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Սուրբ Գայանե վանքում մասնակցելու Մեծ պահքի Դատավորի կիրակիի Սուրբ Պատարագի արարողությանը: 
Հավարտ Սուրբ Պատարագի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունել է Դատավորների միության անդամներին՝ գլխավորությամբ միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի:
Պարոն Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, նշել է, որ ՀՀ դատավորների միության անդամներով համախումբ Դատավորի կիրակիին առաջին անգամն են ուխտավորաբար այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Միության նախագահը նաև հույս է հատնել, որ իրենց այս ուխտագնացությունը կդառնա գեղեցիկ ավանդույթ:
Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքներն է փոխանցել ներկաներին և, անդրադառնալով օրվա խորհրդին, նկատել, որ դատավորի առաքելությունը պետք է ուղեկցվի Աստծո նկատմամբ երկյուղով և մարդկանց հանդեպ բարձր պատասխանատվությամբ:
Այս առիթով Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ դատավորներն իրենց ծառայության համար ուղենիշ կդարձնեն ավետարանական այն ճշմարտությունը, թե օրենքն է մարդու համար և ոչ թե մարդը՝ օրենքի:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է նաև դատավորների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ Դատավորների միության և Մայր Աթոռի հետագա գործակցության հեռանկարներին, Հայաստանում ու Արցախում առկա մարտահրավերներին։
24 Մրտ 2022

Տեղեկատվություն ՀՀ դատավորների միության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ

Սույն թվականի մարտի 28-ին` ժամը 17:30, ՀՀ դատավորների միության գործունեության իրականացման վայրում` ՀՀ Վճռաբեկ դատարանում, հրավիրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի արտահերթ նիստ: Օրակարգում ՀՀ դատավորների միության 25-ամյա տարելիցի կազմակերպչական ու ֆինանսական հարցերի քննարկումն է և ՀՀ դատավորների միության «պատվավոր անդամի» ընտրությունը:

23 Մրտ 2022

Պատարագին մասնակցելու նպատակով դատավորները կուղևորվեն Սուրբ Գայանե եկեղեցի

Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի»:  Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու օրացույցի՝ «Դատավորի կիրակին» այս տարի նշվում է մարտի 27-ին:

Այս կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը նախաձեռնել էր ուխտագնացություն՝ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սակայն նախաձեռնությանն արձագանքելով Մայր Աթոռից տեղեկացրել են, որ հիշյալ օրը Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում՝ ժամը 11:00-ին պատարագ է մատուցվելու, ուստի այդ ընթացքում ուխտագնացություն չի կարելի իրականացնել:

Այսպիսով, մարտի 27-ին՝ ժամը 9:30-ին, Սուրբ Սարգիս եկեղեցու բակից ավտոմեքենաներով ուղևորվելու ենք դեպի Սուրբ Գայանե եկեղեցի՝ պատարագին մասնակցելու:

Ուղևորությանը կարող են մասնակցել ինչպես դատավորներն, այնպես էլ բոլոր ցանկացողները:

Օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը (Ղուկ. 18:1-5): Ըստ առակի՝ մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին իր դատն անել: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:

Առակը հորդորում է ամեն ժամ աղոթել, ինչը խորհրդանշում է հոգու մշտական մղումն առ Աստված, բայց միևնույն ժամանակ իրական աղոթքի կոչ է: Առակը պատմելուց հետո Քրիստոս ասում է. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18:8):  Առակում Հիսուս տալիս է երկրորդ գալստյան գաղափարը: Տիրոջ բառերի մեջ տխրություն ու թախիծ է զգացվում: Փրկչի համար ցավալի է, որ շատ մարդիկ կարող են ենթարկվել ահեղ դատաստանի` արքայության ժառանգորդներ լինելու փոխարեն:

18 Մրտ 2022

Դատավոր Արամ Մկրտչյանը Լոռու մարզի դատարանից կտեղափոխվի Երևան

Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկել է  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակել Արամ Համլետի Մկրտչյանին:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Արամ Համլետի Մկրտչյանի՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած: 

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Այլ հոդվածներ …

  • Ալեքսանդր Ազարյանի շնորհավորանքը մարտի 8-ի կապակցությամբ
  • Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն
  • Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին
  • Գրություն՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ