Բողոքարկման ժամկետը ոչ թե մեկ, այլ երկու ամիս. Վճռաբեկ դատարանը աշխատանքի իրավունքի պաշտպանության նոր նշաձող է սահմանել
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի տնօրենը կարգապահական տույժ է կիրառել եւ աշխատանքից ազատել Կիրառական լեզվաբանության կենտրոնի համատնօրեն, ՀԱՀ-ի հումանիտար և հասարակական գիտությունների քոլեջի փոխդեկան ու Associate պրոֆեսոր Կաթրին Աննի Ժաննին Ժոլիվո Ժոլիվե Բյուոնին: Նա էլ դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հրամանը, իրեն վերականգնել աշխատանքում եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի գումարը՝ օրական 132.085,31 դրամի չափով: