Դատավորների եվրոպական միության նախագահ Խոսե Իգրեա Մաթոսի ուղերձը
Անցած հունվարի 30-ին աննախադեպ նախաձեռնության սահմաններում Դատավորների եվրոպական միության նախագահը Եվրոպայի միության գերագույն դատարանների նախագահների ցանցի նախագահ պարոն Ժան-Քլոդ Վիվինիուսի, Լյուքսեմբուրգի Գերագույն դատարանի նախագահի, Դատական համակարգի խորհրդի եվրոպական ցանցի նախագահ պարոն Քիզ Սթերքի և Նիդերլանդների դատական համակարգի խորհրդի անդամի հետ միասին ունեցել է երկու առանձին հանդիպում Արժեքների և թափանցիկության եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Վերա Ժուրովայի և Արդարադատության հանձնակատար պարոն Դիդյե Ռեյնդերսի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում՝ Բրյուսելում։
Հանձնակատարների կոլեգիայի անդամների հետ այս հանդիպումների համար հավաքված Եվրոպայում Դատավորների եվրոպական ցանցի երեք գլխավոր ներկայացուցիչների դեպքերը հարուցում են լուրջ անհանգստություն, որը խորապես կիսում են Եվրոպական դատավորները՝ նկատի ունենալով Եվրոպական միության մի շարք անդամ-պետություններում դատավորների անկախության ոտնահարումը՝ կապված վերջերս Լեհաստանում տեղի ունեցած սարսափելի օրինակի հետ։
Հանձնակատարների հետ հանդիպումները ստեղծել են հիանալի հնարավորություն բավականին ընկերական մթնոլորտում բաց քննարկելու օրենքի գերակայության ճգնաժամը ստեղծված ցավալի իրադրությունը փոխելու գործում։ Հանդիպումներն ուղեկցվել են Եվրոպական հանձնակատարների անձնական մտահոգությունների քննարկմամբ տվյալ օրհասական խնդրի շուրջ, դրսևորվել է նրանց պատրաստակամությունը հետևել Եվրոպական միության համաձայնագրի 2-րդ հոդվածով ամրագրված հիմնարար սկզբունքներին:
Ապագայի առթիվ եկել են համաձայնության, որ պետք է ամրապնդվի համագործակցությունը Եվրոպական հանձնաժողովի և մեկում կոորդինացված մեր երեք ցանցերի միջև՝ Եվրոպական միության բոլոր անդամ-պետություններում դատական համակարգի անկախությունը հստակ երաշխավորելու նպատակով։
Դատավորների եվրոպական միությունը վերահաստատում է իր մտադրությունն ապահովելու օրենքի գերակայությունը ներկայիս բարդ իրավիճակում և հստակ հաստատում է, որ առանց դատական անկախության ապահովման Եվրոպական միությունը որպես այդպիսին կդադարի գոյություն ունենալ:
Ստորև ներկայացվում է Դատավորների միջազգային միության կայքում տեղադրված սույն ուղերձի հղումը՝ https://www.iaj-uim.org/news/statement-of-the-president-of-eaj-and-the-rule-of-law/ :