• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
03 Հկտ 2022

Եռակի երկաթե մարդ՝ դատավոր Դավիթ Հարությունյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հերթական անգամ մասնակցել է «IRONMAN» հեղինակավոր մրցաշարին, որն այս անգամ անցկացվել է Բարսելոնա քաղաքում: Այս անգամ ևս Դավիթ Հարությունյանը մրցաշարին մասնակցել է Արցախի դրոշի ներքո:

Դատավորը՝ 3,86 կմ լողը, 180,25 կմ հեծանվավազքը և 42,195 կմ վազքը հաղթահարել է 15 ժամ 21 րոպեում՝ արժանանալով եռակի երկաթե մարդ կոչմանը:

Նշենք, որ «IRONMAN» եռամարտն աշխարհում համարվում է մեկօրյա մրցույթներից բարդագույներից մեկը: Մրցույթն անց է կացվում 1978 թվականից:

30 Սպտ 2022

Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեպտեմբերի 29-ի հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Նշենք, որ Գրիգոր Հովհաննիսյանը 2016 թվականից եղել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2019 թվականի մարտի 5-ին նշանակվել է  Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

29 Սպտ 2022

Դատավորների միությունը շարունակում է հետևել դատավոր Բախշիյանի գործի ընթացքին

Սեպտեմբերի 28-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝  նախագահությամբ Լուսինե Սեփխանյանի, անպարտ է ճանաչել և հռչակել է դատավոր Բորիս Բախշիյանի անմեղությունը:

Դատավորների միությունը շարունակելու է հետևել դատավոր Բախշիյանի գործի ընթացքին:

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրանք էր առաջադրվել իր վարույթում քննվող գործերից մեկով ամբաստանյալին իբրև ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ և դատավորը հիշյալ մեղադրանքով տևական ժամանակ գտնվել է անազատության մեջ:

23 Սպտ 2022

Դավիթ Հարությունյանն ընտրվեց Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում  Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր և դատավոր չհանդիսացող անդամների ընտրության հարցն էր։

Դատավորները՝ 189 կողմ ձայնով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին ընտրեցին Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ:

Միաժամանակ նաև տեղեկացնենք, որ 90 կողմ ձայնով Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրվեց Տաթևիկ Սուջյանը:

15 Սպտ 2022

Մահացել է դատավոր Արծրուն Միրզոյանը

ՀՀ դատավորների միությունը իր խորին ցավակցությունն է հայտնում  Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արծրուն Միրզոյանի մահվան կապակցությամբ:

Դատավորի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 18.00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 17-ին, նույն վայրից, ժամը 13.00-ին:

13 Սպտ 2022

Վարչական դատարանում դատավոր է նշանակվել

 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեպտեմբերի 12-ի հրամանագրով Լիլիթ Սադոյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 8-ի ԲԴԽ-84-Ո-277 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Լիլիթ Սադոյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասվում է հրամանագրում:

Այլ հոդվածներ …

  • Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
  • Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր
  • Դատական համակարգում վիճակը հուսադրող չէ, խնդիրները բազմաթիվ են, չկա կամք և կամահայտնություն՝ դրանք լուծելու համար. դատավոր Ուլիխանյան
  • Մարինե Մելքոնյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ