• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
17 Հկտ 2022

Մեսրոպ Մակյանը նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 17 հրամանագրով դատավոր Մեսրոպ Մակյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

Նշենք, որ Մեսրոպ Մակյանը 2013 թվականից եղել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

06 Հկտ 2022

Արդյոք միտումնավո՞ր են խեղաթյուրվել դատավոր Հովհաննիսյանի բառերը

Այսօր Ազգային ժողովում պատգամավորների և Կարեն Անդրեասյանի միջև հարց ու պատասխանի ժամանակ վերջինս հայտարարել է. «Վերջերս դատավորներից մեկն ասաց, եթե Կարեն Անդրեասյանը գալիս է դատական համակարգ իր նախկին խոսքերով, թող չգա, եթե գալիս է նոր խոսքերով, թող գա կամ՝ նոր մոտեցումներով…»: 

Թեև Անդրեասյանն այդ հայտարարության մեջ չի նշում դատավորի անունը, և բարձր ամբիոնից դատավորի խոսքը խեղաթյուրված է ներկայացնում՝ հարկ ենք համարում մենք ներկայացնել, ինչպես դատավորի անունը, այնպես էլ նրա խոսքը բառացի:

Այսպես, սեպտեմբերի 23-ին՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովից րոպեներ առաջ, լրագրողը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին հարց է տվել այն մասին, որ մամուլում որպես ԲԴԽ նախագահի թեկնածու շրջանառվում է Կարեն Անդրեասյանի անունը, դատավորն ի՞նչ դիրքորոշում ունի այդ առնչությամբ:

Ի պատասխան հարցի՝ Արման Հովհաննիսյանն ասել է. «Եթե իր նախկին տրամադրվածությամբ պետք է գա, այո՛, ես լավ չեմ նայում, իսկ եթե գալիս է՝ իրականում արդյունավետ աշխատանք իրականացնելու, որևէ վերապահում չունեմ»:

Արդյոք Կարեն Անդրեասյանի կողմից միտումնավո՞ր են խեղաթյուրվել դատավոր Հովհաննիսյանի բառերը, թե՞  նա ընկալման հետ խնդիր ունի:

Կից ներկայացնում ենք նաև համացանցում առկա դատավոր Ա. Հովհաննիսյանի պատասխանը պարունակող տեսանյութը:

https://www.youtube.com/watch?v=Y8fk1JrVPe8&t=26s

03 Հկտ 2022

Եռակի երկաթե մարդ՝ դատավոր Դավիթ Հարությունյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հերթական անգամ մասնակցել է «IRONMAN» հեղինակավոր մրցաշարին, որն այս անգամ անցկացվել է Բարսելոնա քաղաքում: Այս անգամ ևս Դավիթ Հարությունյանը մրցաշարին մասնակցել է Արցախի դրոշի ներքո:

Դատավորը՝ 3,86 կմ լողը, 180,25 կմ հեծանվավազքը և 42,195 կմ վազքը հաղթահարել է 15 ժամ 21 րոպեում՝ արժանանալով եռակի երկաթե մարդ կոչմանը:

Նշենք, որ «IRONMAN» եռամարտն աշխարհում համարվում է մեկօրյա մրցույթներից բարդագույներից մեկը: Մրցույթն անց է կացվում 1978 թվականից:

30 Սպտ 2022

Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեպտեմբերի 29-ի հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Նշենք, որ Գրիգոր Հովհաննիսյանը 2016 թվականից եղել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2019 թվականի մարտի 5-ին նշանակվել է  Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

29 Սպտ 2022

Դատավորների միությունը շարունակում է հետևել դատավոր Բախշիյանի գործի ընթացքին

Սեպտեմբերի 28-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝  նախագահությամբ Լուսինե Սեփխանյանի, անպարտ է ճանաչել և հռչակել է դատավոր Բորիս Բախշիյանի անմեղությունը:

Դատավորների միությունը շարունակելու է հետևել դատավոր Բախշիյանի գործի ընթացքին:

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրանք էր առաջադրվել իր վարույթում քննվող գործերից մեկով ամբաստանյալին իբրև ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ և դատավորը հիշյալ մեղադրանքով տևական ժամանակ գտնվել է անազատության մեջ:

23 Սպտ 2022

Դավիթ Հարությունյանն ընտրվեց Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում  Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր և դատավոր չհանդիսացող անդամների ընտրության հարցն էր։

Դատավորները՝ 189 կողմ ձայնով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին ընտրեցին Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ:

Միաժամանակ նաև տեղեկացնենք, որ 90 կողմ ձայնով Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրվեց Տաթևիկ Սուջյանը:

Այլ հոդվածներ …

  • Մահացել է դատավոր Արծրուն Միրզոյանը
  • Վարչական դատարանում դատավոր է նշանակվել
  • Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
  • Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ