• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
10 Դկտ 2022

Ազգային ժողովում տեղի ունեցած քաղաքացիական և վարչական մասնագիտացմամբ դատավորների մասնակցությամբ աշխատանքային քննարկումը լուսանկարներով

ՀՀ դատավորների միության աջակցությամբ նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները և դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր թեմայով:

Նշենք, որ աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ: Քննարկմանը մասնակցում էին քաղաքացիական և վարչական մասնագիտացմամբ դատավորներ, փաստաբաններ, ինչպես նաև ԲԴԽ և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:

 

06 Դկտ 2022

Դատավորների միությունը շնորհավորում է փաստաբաններին մասնագիտական օրվա կապակցությամբ

 

Հարգելի՛ փաստաբաններ,

ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է փաստաբաններին մասնագիտական օրվա կապակցությամբ: Այս օրն ամրագրվել է ոչ հեռու անցյալում՝ 2019 թվականին, սակայն փաստաբանական ինստիտուտը կայացել է դեռևս տասնյակ տարիներ առաջ՝ ձեր պրոֆեսիոնալ ու ամենօրյա բարեխիղճ աշխատանքի արդյունքում:

Դատավորների միությունը բարձր է գնահատում փաստաբանի դերը իրավունքի զարգացման գործում, և մաղթում է, որ այն հետայսու ևս շարունակի ծառայեցվել արդարադատության շահին:

03 Դկտ 2022

Վահե Ջիվանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դեկտեմբերի 2-ի հրամանագրով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 24-ի ԲԴԽ-112-Ո-359 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշվում է հրամանագրում:

03 Դկտ 2022

Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դեկտեմբերի 2-ի հրամանագրով Խաչիկ Ղազարյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 28-ի ԲԴԽ-113-Ո-363 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Խաչիկ Ղազարյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,- նշվում է հրամանագրում:

03 Դկտ 2022

Սերոբ Մանուկյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին հրամանագիր է ստորագել:

Այսպիսով, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերոբ Մանուկյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

25 Նյմ 2022

Դատավոր Նոնա Գալստյանը Գեղարքունիքի մարզից տեղափոխվեց Կոտայքի մարզ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 25-ի հրամանագրով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նոնա Գալստյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Նոնա Գալստյանը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր նշանակվել 2022 թվականի մարտի 10-ին:

Այլ հոդվածներ …

  • Սամվել Յուզբաշյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
  • Փորձագիտական կառույցների լավ աշխատանքը կարող է աննախադեպ բարձր մակարդակի հասցնել քրեական արդարադատության արդյունավետության գործակիցը ՀՀ-ում․ Վահե Ենգիբարյան
  • Լուսինե Սեփխանյանը Սյունիքի մարզի դատարանից տեղափոխվեց Լոռու մարզի դատարան
  • Ռաֆիկ Խանդանյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ