25 Նյմ 2022
Դատավոր Նոնա Գալստյանը Գեղարքունիքի մարզից տեղափոխվեց Կոտայքի մարզ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 25-ի հրամանագրով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նոնա Գալստյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Նոնա Գալստյանը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր նշանակվել 2022 թվականի մարտի 10-ին: