• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
16 Դկտ 2022

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրվեց Սիմոն Ֆարմանյանը

Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ ՀՀ դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում  Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն էր։

Ինքնառաջադրվել էին 6 թեկնածու: Դատավորների քվերակության արդյունքում 92 կողմ ձայնով Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրվեց Սիմոն Ֆարմանյանը:

15 Դկտ 2022

Հայտարարություն

Սույնով ահազանգում ենք Արցախի Հանրապետությունում հումանիտար ճգնաժամի մասին։ Դեկտեմբերի 12-ից առավոտյան ժամը 10:30-ից ադրբեջանական ուժերը բնապահպանների անվան տակ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Շուշի-Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Հայաստանի ու Արցախի միջև, որի արդյունքում դադարեցվել է նաև Արցախի գազամատակարարումը:

Որպես հետևանք Արցախի Հանրապետության 120 000-ից ավելի խաղաղ բնակիչներ կանգնել են հումանիտար աղետի շեմին, վտանգվել է Արցախի բժշկական հաստատությունների, կոմունիկացիաների, այլ կառուցակարգերի բնականոն գործունեությունը, չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները։ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության գազամատակարարման դադարեցումը, Լաչինի միջանցքը փակելը հանգեցրել են Արցախի հազարավոր մարդկանց՝ այդ թվում երեխաների, ծերերի, հաշմանդամների միջազգայնորեն ընդունված և ճանաչված կյանքի, ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավունքների զանգվածային ոտնահարմանը։

Վերը նշված գործողությունները չեն կարող այլ կերպ մեկնաբանվել, քան Ադրբեջանի տասնամյակներով ձևավորված հայատյաց միասնական քաղաքականության բաղկացուցիչ մաս, որը հայ ազգի հանդեպ էթնիկ ու կրոնական հատկանիշով անհանդուրժողականության և ատելության քարոզչության ակնհայտ դրսևորում է:

Դիմում ենք բոլոր միջազգային կառույցներին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, ՄԱԿ, ԵԽ անդամ պետությունների և պահանջում ենք հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախի հումանիտար աղետը կասեցնելու ուղղությամբ։

Արցախի Հանրապետության ԼՂՀ դատավորներ հասարակական կազմակերպության և ՀՀ դատավորների միություն ՀԿ նախագահների համատեղ հայտարարություն

10 Դկտ 2022

Ազգային ժողովում տեղի ունեցած քաղաքացիական և վարչական մասնագիտացմամբ դատավորների մասնակցությամբ աշխատանքային քննարկումը լուսանկարներով

ՀՀ դատավորների միության աջակցությամբ նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները և դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր թեմայով:

Նշենք, որ աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ: Քննարկմանը մասնակցում էին քաղաքացիական և վարչական մասնագիտացմամբ դատավորներ, փաստաբաններ, ինչպես նաև ԲԴԽ և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:

 

06 Դկտ 2022

Դատավորների միությունը շնորհավորում է փաստաբաններին մասնագիտական օրվա կապակցությամբ

 

Հարգելի՛ փաստաբաններ,

ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է փաստաբաններին մասնագիտական օրվա կապակցությամբ: Այս օրն ամրագրվել է ոչ հեռու անցյալում՝ 2019 թվականին, սակայն փաստաբանական ինստիտուտը կայացել է դեռևս տասնյակ տարիներ առաջ՝ ձեր պրոֆեսիոնալ ու ամենօրյա բարեխիղճ աշխատանքի արդյունքում:

Դատավորների միությունը բարձր է գնահատում փաստաբանի դերը իրավունքի զարգացման գործում, և մաղթում է, որ այն հետայսու ևս շարունակի ծառայեցվել արդարադատության շահին:

03 Դկտ 2022

Վահե Ջիվանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դեկտեմբերի 2-ի հրամանագրով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 24-ի ԲԴԽ-112-Ո-359 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշվում է հրամանագրում:

03 Դկտ 2022

Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դեկտեմբերի 2-ի հրամանագրով Խաչիկ Ղազարյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 28-ի ԲԴԽ-113-Ո-363 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Խաչիկ Ղազարյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,- նշվում է հրամանագրում:

Այլ հոդվածներ …

  • Սերոբ Մանուկյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
  • Դատավոր Նոնա Գալստյանը Գեղարքունիքի մարզից տեղափոխվեց Կոտայքի մարզ
  • Սամվել Յուզբաշյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
  • Փորձագիտական կառույցների լավ աշխատանքը կարող է աննախադեպ բարձր մակարդակի հասցնել քրեական արդարադատության արդյունավետության գործակիցը ՀՀ-ում․ Վահե Ենգիբարյան
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ